Կոլիբրի

մանր թռչունների ընտանիք

Կոլիբրի (լատ.՝ Trochilidae), մանր թռչունների ընտանիք, միակն են կոլիբրիանմանների (լատ.՝ Trochiliformes) կարգում։ Հայտնի է ավելի քան 330 տեսակ։

Կոլիբրի

Քաղվածքներ խմբագրել

  • Այս նրբագեղ արարածի անունն է ճանճ թռչուն, հավանաբար իր փոքրիկ մարմնի պատճառով։ Ապրում է տաք վայրերում։ Ամենահայտնի տեսակներն են՝ տոպազագույնը, նռնաքարի գույնը, կանաչավզիկը, մազափնջով վզովը, սուտակագույնը և ամետիստագույնը, որը սուտակագույնի տեսակ է։ Տեսե՛ք՝ ինչպես են շողշողում նրա փետուրները։ Կարծես թանկարժեք քարեր լինեն։ Թռչկոտում են ծաղիկից ծաղիկ և իրենց բզզոցով կարծես ցանկանում են այդ տաք երկրների բնակիչներին հանգիստ և խաղաղ քուն բերել։ Այնքան թեթև են, այնքան արագ են թռչում և այնքան փոքրիկ են, որ աչքը չի կարող հետևել նրանց շողշողուն թևերի արագ ընթացքին, այնպես որ երբ օդում են, լրիվ անշարժ են թվում, կարծես կախված են անտեսանելի թելերով։ Նրանց բույնն այնքան գեղեցիկ է, հավի ձվի կեսի չափ է։ Արուն բերում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է այն կառուցելու համար, իսկ էգը, ինչպես իսկական տանտիրուհի, ամեն ինչ դասավորում և կարգավորում է, ինչպես պետքն է։ Այս նրբագեղ բնիկը մե՛կ կախված է մի տերևից, մե՛կ ճյուղից, իսկ հաճախ անգամ մի հատիկ ծղոտից, որը որևէ հյուղակի տանիքից է ցցված։ Այդ երկրների կանայք նրանց փետուրներից տարբեր զարդեր են պատրաստում՝ հմայիլներ, թևնոցներ և ականջօղեր։ Որոշ ժողովուրդներ, որոնք մեր կրոնն են ընդունել, դրանք օգտագործում են հրեշտակների կամ սրբերի նրբագեղ արձանիկներ կերտելու համար։ Ոմանք դրանցով սքանչելի փոքրիկ պատկերներ են պատրաստում[1]: Տիկին Կլոտիլդե
Իդա Բաչինի, Ճուտիկի հուշերը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իդա, Բաչինի, Ճուտիկի հուշերը, Ե., Դարակ, 2020, էջ 71: Իտալերենից թարգմանեց Լուսինե Հակոբյանը: