Հաղթանակ, հաջողություն պայքարում, որն ավարտվում է հակառակորդի պարտությամբ։

Առանց պայքարի հաղթանակ չկա:
Մանֆրեդ ֆոն Բրաուխիչ

Քաղվածքներ խմբագրել

  • Ավելի հաճախ հաղթում է նա, ում լրջորեն չեն վերաբերվում[1]։
Էրազմ Ռոտերդամցի
  • Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ[1]։
Սենեկա
  • Եկա, տեսա, հաղթեցի[1]։
Հուլիոս Կեսար
  • Հաղթանակների հետ ստացած վերքը չի ցավում[1]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է[2]։
Ջոն Քենեդի
  • Հաղթանակների հաղթանակը ինքն իրեն հաղթելն է[1]։
Վահրամ Փափազյան
  • Ուր միաբանություն, այնտեղ՝ հաղթանակ[1]։
  • Հպարտացի՛ր միայն այն հաղթանակով, որ դու տարել ես ինքդ քո նկատմամբ[1]։
Ժորժ Վոլֆրոմ
  • Հաղթողների չեն դատում։
Բնօրինակ՝ Победителей не судят.
Եկատերինա II
  • Ես չեմ սիրում պայքարել, ես սիրում եմ հաղթել։
Բեռնարդ Շոու

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 63։
  2. bibliotekar.ru (ռուս.)