Հաջողություն, անձի կամ կազմակերպության՝ սեփական նպատակների իրականացում։

Քառատերև երեքնուկը համարվում է հաջողության խորհրդանիշ

Քաղվածքներ խմբագրել

  • Ամենալավ հռետորն աշխարհում հաջողությունն է[1]։
Նապոլեոն Բոնապարտ
  • Ուրիշի վաստակը հաճախ «հաջողություն» բառով են կոչում[1]։
Էյտեն Ռեյ
  • Ջանասիրությունը հաջողության մայրն է[1]։
Միգել Սերվանտես
  • Եթե մարդ կարողացածն արել է, բայց հաջողության չի հասել, նրան մի՛ նախատեք անհաջողության համար[1]։
Ջորջ Վաշինգտոն
  • Մարդ երբեք ավելի մեծ փորձության չի ենթարկվում, քան բացառիկ անհաջողության պահին[1]։
Հենրի Ուոլես
  • Նավերը խորտակվում են, սովորաբար, ափին մոտ[1]։
Կարլ Բյոռնե
  • Երկարատև հաջողությունը միշտ կասկածելի է[1]։
Բալթազար Գրասիան
  • Հաջողակ ստահակները անտանելի են[1]։
Էսքիլես
  • Վատ սկզբի վերջն էլ վատ է լինում[1]։
Եվրիպիդես

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 256։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հաջողություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: