Հավասարություն

Քաղվածքներ խմբագրել

  • Հավասարությունը արդարացիության փորձաքարն է, իսկ միասին նրանք կազմում են ազատության էությունը[1]։
Ի. Ջեյմե
  • Հավասարության զգացումից ծնվում է արդարացիության գաղափարը[1]։
Էմանուել Կանտ
  • Ցանկացած երկրում արևը ծագում է առավոտյան[1]։
Ջորջ Հերբերտ
  • Առաջնագույն հավասարությունը արդարությունն է[1]։
Վիկտոր Հյուգո
  • Բոլոր մադիկ ի ծնե հավասար են[1]։
Թոմաս Հոբս
  • Կասկած չկա, որ գույքային հավասարությունն արդարացի է[2]։
Բլեզ Պասկալ
  • Հավասար իրավունքներ՝ բոլորին, հատուկ արտոնություններ՝ ոչ ոքի[2]։
Թոմաս Ջեֆերսոն
  • ...Ծովերը բաց են նաև ծովահենների համար[2]։
Սենեկա
  • Երբ արևը ծագում է, առավոտը բացվում է բոլորի համար[2]։
Միգել Սերվանտես
  • Հավասարը հավասարի հետ հեշտ է մտերմանում[2]։
Ցիցերոն
  • Որտեղ վերջ է դրվում հավասարությանը, չի կարող լինել նաև ընկերություն[2]։
Դանիել Օբեր
  • Սեփականությունը գողություն է[2]։
Պրուդոն

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 139։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 140։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հավասարություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: