Մաքուր բանականության հավերժ փայլատակում

Մաքուր բանականության հավերժ փայլատակում, 2004 թվականին արտադրված ֆիլմ մի զույգի մասին, ովքեր անցնում են իրենց հիշողությունից միմյանց ջնջելու գործընթացը, երբ նրանց հարաբերությունները վատանում են, և միայն այդ կորուստից հետո են նրանք բացահայտում, թե ինչից պետք է սկսեին։

Կարելի է ջնջել սերը հիշողությունից, բայց ջնջել այն սրտի՜ց... Դա արդեն ուրիշ պատմություն է։

Ջոել Բարիշ խմբագրել

  • Ավազը գերագնահատված է։ Ավազահատիկներն ընդամենը ժայռի բարակ, փոքր հատվածներ են։
  • Ինչու՞ եմ ես սիրահարվում կանանց, ովքեր իմ հանդեպ ուշադրություն են ցուցաբերում։
  • Նա հաճելի է։ Հաճելին լավ է։
  • Պատահական մտքեր 2004 թվականի Սուրբ Վալենտինի օրը։ Այս օրը տոն է, որ հորինել են բացիկներ պատրաստող ընկերությունները, որպեսզի մարդիկ իրենց անպետք զգան։
  • Մշտապես խոսելը չի ենթադրում մշտապես հաղորդակցվել։
  • Գիտե՞ս՝ ես պատրաստ եմ հենց հիմա մեռնել, քանի որ ես երջանիկ եմ հենց այս պահին։

Քլեմենտին Կրուցզյունսկի խմբագրել

  • Խմի՛ր, երիտասարդ։ Դա գայթակղությունն պակաս զզվելի կդարձնի։
  • Ես միշտ մտահոգվում եմ՝ կարծելով, որ չեմ ապրում իմ կյանքը լիարժեք։ Ընդունել բոլոր առանձնահատկություններն ու բոլոր հնարավորություննե՞րը։ Ո՛չ, ուղղակի համոզվել, որ չես վատնում քո ունեցած քիչ ժամանակի ամեն վայրկյանը։
  • Դու դադարում ես լսել այն, ինչ ճիշտ է, իսկ այն, ինչ ճիշտ է, մշտապես փոփոխվում է։
  • Մարդիկ չեն հասկանում, թե ինչքան միայնակ են երեխաները։
  • Դու ինձ լսու՞մ ես։ Առավոտյան ես քեզ կմոռանամ։ Սա է հիմար սիրավեպի հիանալի վերջը։

Արտաքին հղումներ խմբագրել