«Մեկ օր» (անգլ.՝ One day), 2011 թվականի ամերիկյան մելոդրամա այն մասին, թե ինչպես տարիների ընթացքում պահպանել մտերմիկ հարաբերություններ։

Քաղվածքներ խմբագրել

  • Ինչ էլ պատահի վաղը, միշտ հիշիր՝ մենք դեռ ունենք այսօրը, հիշի՛ր սա։
  • Առավոտյան շուտ արթնացիր ու գնա Թաջ-Մահալ։ Գուցե լսե՞լ ես այդպիսի մի վայրի մասին. դա սպիտակ շինություն է, որի պատվին կոչվել է հնդկական ռեստորանը Լոթիան-ռոուդում։
  • Եթե դու լինեիր իմ ընկերը, ես կկարողանայի քեզ հետ խոսել այդ մասին, բայց ես չեմ կարող։ Իսկ եթե մենք չենք կարողանում զրուցել բաց սրտով, ապա ինչու՞ ես պետք դու ինձ։ Ինչու՞ ենք մենք պետք միմյանց։
  • -Եվ դու հա՞յր կդառնաս։
– Գիտեմ։ Ինքն էլ չեմ կարողանում հավատալ. ես` հայր։
- Դա հակացուցված չէ՞: Քեզ թու՞յլ կտան։
  • Նա քո կողքին փայլում էր, իսկ ինձ հետ՝ երբեք։
  • Ապրիր այս պահին...
  • –Դու անհանգստանու՞մ ես։
—Ոչ, ես միայն մտածում եմ ապագայի մասին։ Ես այն այլ կերպ էի պատկերացնում։
—Ապագան միշտ այդպիսին է։
  • — Ես քեզ սիրում եմ, Դեկստե՛ր, շատ եմ սիրում, բայց դու ինձ այլևս դուր չես գալիս։
  • — Ես մխիթարական մրցանակ չեմ, Դեկս։ Չեմ ուզում լինել այն, ինչ մնում է, երբ այլևս ոչինչ չի մնում։ Ինձ թվում է՝ ես արժանի եմ ավելիին։
  • Ես միայնակ չեմ, ես մենակ եմ... Այդպես հպարտ է հնչում։
  • — Ինձ անվանեցին հետամնաց հեռուստատեսության արքա։
— Կարևորը` արքա։
— Քեզ հետ ամեն ինչ հեշտ է։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մեկ օր (ֆիլմ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: