Մոլեգին հողմերի դարավանդ

Մոլեգին հողմերի դարավանդ (անգլ.՝ Wuthering Heights), 19-րդ դարի անգլիացի գրող և պոետ Էմիլի Բրոնտեի միակ վեպը և ամենահայտնի ստեղծագործությունը։

Քաղվածքներ խմբագրել

  • -Դու սիրում էիր ինձ, հապա ի՞նչ իրավունք ունեիր ինձ լքելու, ի՞նչ իրավունքով, դե պատասխանի՛ր։ Երբ ո՛չ աղետը, ո՛չ ստորացումը և ոչ էլ մահը` մի խոսքով այն ամենը, որ աստված և սատանան կարող են ուղարկել, չէին կարող մեզ իրարից անջատել, ինքդ արեցիր այդ, քո սեփական կամքով։ Ես չեմ կոտրել քո սիրտը, ինքդ կոտրեցիր այն, և դրանով դու կոտրեցիր նաև իմ սիրտը։ Եվ ամենավատն այն է, որ ես պինդ եմ։ Մի՞թե ես ուզում եմ ապրել։ Եվ դա ի՞նչ կյանք կլինի, երբ դու․․․
Մի անգամ էլ համբուրիր ինձ և թող, որ նայեմ քո աչքերին։ Ես ներում եմ քեզ ինձ պատճառած ցավի համար։ Ես սիրում եմ ինձ սպանողին․․․ բայց քեզ սպանողին․․․ ինչպե՞ս կարող եմ նրան էլ սիրել․․․
  • Ես իմ սերը երբեք չէի արտահայտում խոսքով, բայց եթե հայացքը կարող էր խոսել, ամենասովորական ապուշն անգամ գլխի կընկեր, որ ես սիրահարված եմ մինչև ականջներս։ Նա, ի վերջո, հասկացավ և սկսեց նայել ինձ պատասխան հայացքով, որն ամենաքաղցրն էր բոլոր այն հայացքներից, որ կարելի է երևակայել։ Իսկ, թե ինչպես վարվեցի ես, խոստովանում եմ ամաչելով. դարձա սառույցի պես սառը և խխունջի նման քաշվեցի պատյանիս մեջ։
  • Եթե ամեն ինչ կործանվի, և նա մնա, ես էլի կշարունակեմ ապրել, իսկ եթե ամեն ինչ մնա, և նա անհետանա, տիեզերքն ինձ համար կդառնա մի հսկայական օտար բան, և ես այլևս նրա մասնիկը չեմ լինի․․․
  • -Նա երբեք չի իմանա, թե ինչքան եմ ես իրեն սիրում։ Եվ սիրում եմ ոչ այն պատճառով, որ գեղեցիկ է, Նելլի, այլ որովհետև նրա մեջ ես ավելի շատ կամ, քան ինքս իմ մեջ։ Ինչից էլ որ մեր հոգիները արարված լինեն, նրա հոգին և իմը նույնն են։
  • – Իսկ եթե նա մոխիր դառնա, ինչի՞ մասին այդ դեպքում դուք կերազեիք։
– Կերազեի` նրա հետ միասին մոխիր դառնալ։
  • Զգում են սրտով, և քանի որ նա կոտրել է իմ սիրտը` ես չեմ կարող նրան կարեկցել։
  • Նա, ով կատարում է իր պարտքը, վերջ ի վերջո, միշտ վարձահայտուց է լինում։
  • Շնորհակալություն հայտնեք Աստծուն այն ընկերների համար, որ ունեք` նորերի մասին երազելու փոխարեն։
  • Թող Աստված պատժի չար մարդկանց, մենք պետք է սովորենք ներել։
  • Բարի սիրտ ունենալու դեպքում քո դեմքը գեղեցիկ կլինի, եթե անգամ դու սևամորթ լինես, իսկ երբ ունես չար սիրտ` դեմքդ ահավոր տգեղ է։
  • Ես ավելի շուտ կմոռանամ ինքս ինձ, քան քեզ։
  • Օտարը միշտ էլ օտար է` հարուստ լինի թե աղքատ։
  • Չի կարող մարդ սիրուց մեռնել նրա համար, ում հետ նոր է ծանոթացել։
  • Այնքան շատ եսասիրություն կա սիրո մեջ։
  • Դու այնպիսի մի բան ես, որը հեշտությամբ գտնվում է, երբ ամենից քիչ է հարկավոր, իսկ երբ հարկավոր է, երբեք չես գտնի։
  • -Իմ սերը Լինթընի նկատմամբ նման է անտառի սաղարթին. լավ գիտեմ, որ ժամանակը կփոխի այն, ինչպես ձմեռն է փոխում ծառերը։ Իմ սերը Հիթքլիֆի հանդեպ նման է երկրի ընդերքի հավերժական վիմաշերտերին, որ հազիվ թե չնչին հաճույքի ակնաղբյուր լինի, բայց անհրաժեշտ է։ Նելլի, ես հենց Հիթքլիֆն եմ` նա շարունակ նստած է իմ ուղեղում` ոչ որպես ուրախություն, և ոչ էլ որպես մեկը, որի համար ուրախանում եմ ավելի շատ, քան կուրախանայի ինքս ինձ համար, այլ որպես իմ իսկական էությունը։ Ուստի այլևս մի՛ խոսիր մեր բաժանման մասին։
  • Հասարակությունը թույն է, որը թունավորում է անգամ ամենամաքուր հոգին։
  • Խելացի մարդը պետք է ի՛ր մեջ ընկերություն գտնի։
Լոքվուդ
  • Ոմանք, երևի, կմտածեն, որ նա ունի լավ դաստիարակությանը չհամապատասխանող գոռոզության որոշ նշաններ։ Բայց իմ մեջ եղած համակրանքի զգացումը ինձ հուշում է, որ դա բոլորովին այդպես չէ. բնազդով զգում եմ, որ միստր Հիթքլիֆի զսպվածությունը բխում է նրանից, որ նա իր զգացմունքները չի արտահայտում և չի ձգտում փոխադարձ բարեկամական կապերի։
  • Հպարտ մարդիկ իրենք են սնունդ տալիս իրենց տխուր վշտերին։
Նելլի
  • -Համբուրիր ինձ կրկին` առանց աչքերդ բարձացնելու․․․ ես կներեմ քեզ ամենը` ինչ արել ես ինձ հետ․․․ ես սիրում եմ ինձ սպանողին․․․
  • Լինթընը դստեր մեջ ավելի շուտ սիրում էր հանգուցյալ կնոջ երեխային, քան իր սեփական միսն ու արյունը։
  • Մեկը հույս էր փայփայում, մյուսը համակված էր հուսահատությամբ. նրանք իրենք ընտրեցին իրենց սեփական ճակատագիրը և արդարությամբ պետք է տանեին այն։
  • Քանի որ մեկը սիրում և ցանկանում էր հարգել սիրելիին, իսկ մյուսը սիրում և ցանկանում էր, որ իրեն հարգեն, նրանք վերջ ի վերջո հասան իրենց նպատակին։
  • Նա ամուր կապերով կապված էր նրա հետ․․․ Բանականությունը չէր կարող քանդել սովորության շղթաներով ամրացված այդ կապերը։
  • Ես սիրում եմ նրա ոտքերի տակի հողը․․․և նրա գլխավերևի օդը․․․և այն ամենը ինչին նա կպնում է. և նրա ասած ամեն մի բառը․․․սիրում եմ նրա ամեն հայացքը, ամեն շարժումը․․․և նրան ամբողջությամբ սիրում եմ։
  • Ի՞նչը ինձ չի կապում նրա հետ, և ի՞նչը ինձ չի հիշեցնում նրան։ Ես չեմ կարող ներքև նայել, նրա դեմքը ուրվագծվում է սալաքարի վրա։ Այդ դեմքը ամպի յուրաքանչյուր բեկորի, յուրաքանչյուր ծառի մեջ է. գիշերը լցնում է օդը, ցերեկը հայտնվում ամեն մի առարկայի ուրվագծում, շուրջս ամենուրեք նրա պատկերն է։ Տղամարդկանց ու կանանց ամենասովորական դեմքերը, իմ սեփական դիմագծերը նմանվում են նրան և հիշեցնում են նրան։ Բովանդակ աշխարհը սարսափելի հուշաթերթ է, որը հիշեցնում է ինձ, որ նա գոյություն է ունեցել և որ ես նրան կորցրել եմ։
  • Մեղմաբարո և մեծահոգի մարդն է, որ սիրում է իր եսը ավելի մեծ իրավունքով, քան իշխանատենչը։
  • Դավաճանությունն ու բռնությունը երկսայր նիզակներ են, որ ավելի խորն են խոցում դրանք գործադրողին, քան նրա թշնամիներին։
  • Նրանց երջանկությունը հասավ իր վախճանին, երբ հանգամանքները հարկադրեցին յուրաքանչյուրին զգալ, որ մեկի հետաքրքրությունների ոլորտը մյուսի խոհերի գլխավոր առարկան չէ։
  • Մի՞թե ես պետք է ամեն ինչ կորցնեմ, առանց բախտ ունենալու, որ կորցրածը կվերադարձնեմ․․․
  • Օտարականը մնում է օտարական, լինի հարուստ, թե աղքատ` միևնույն է։

Աղբյուրներ խմբագրել

 
Վիքիպեդիա