Յանուշ Կորչակ

բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ, լեհական բանակի սպա

Յանուշ Կորչակ (լեհ.՝ Janusz Korczak, (հուլիսի 22, 1878, Վարշավա — օգոստոսի 5/6, 1942), լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ, լեհական բանակի սպա։

Քաղվածքներ խմբագրել

  • Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ՝ ինչպիսին դու ուզում ես։ Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր։
  • Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես նրան։ Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ։ Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է։
  • Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես։
  • Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից։ Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի։
  • Մի՛ նվաստացրու։
  • Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները՝ հանդիպումներն են երեխաների հետ։ Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ։
  • Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար։ Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում։ Հիշիր, որ երեխայի համար բավարար չափով չի արված, քանի դեռ ամեն ինչ արված չէ։
  • Երեխան բռնակալ չէ, ով տիրում է քո ամբողջ կյանքը, նա միայն մարմնի և արյան պտուղ չէ։ Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ր և զարգացրո՛ւ ստեղծագործական կրակը։ Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ո՛չ թե սեփական երեխան, այլ՝ պահ տրված հոգին։
  • Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային։ Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային։
  • Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա՝ անտաղանդ, ձախորդ, հասուն։ Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է։

Աղբյուրներ խմբագրել

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Յանուշ Կորչակ հոդվածը նաև Վիքիպեդիայում: