«Պիտեր FM», ռուս ռեժիսոր Օքսանա Բիչկովայի գեղարվեստական ֆիլմը։

Մեջբերումներ խմբագրել

  • — Այսպես, իսկ ի՞նչ են մեզ վաղվա համար խոստանում օդերևութաբանները… Ահա, ընկերներ, օդերևութաբանները խոստանում են մեզ ընդամենը 20 աստիճան, բայց պլյուսով։ Ամպամածություն՝ փոփոխական, քամին՝ տաք, հյուսիս-արևմտյան։ Ահ, ինչ-որ մեկին պարզ կլինի, մյուսին՝ ոչ այնքան։ Պիտերում եղանակը տիեզերական արագությամբ է փոփոխվում, իսկ դրա հետ նաև տրամադրությունը։ Այդ իսկ պատճառով, զգացմունքների կայունացման համար, խորը շնչե՛ք և մնացե՛ք մեզ հետ։ Ի դեպ, դա հիանալի վայր է։ Մնացե՛ք այստեղ։ Ոչ մի տեղ մի՛ գնացեք։ Եվ, եկեք ծանոթանանք, ես Մաշա Եմելյանովան եմ և դու լսում եք ռադիո Պիտեր ՖՄ։
  • — Ալո, ալո՜ Մա՞շա։ Ես քեզ սիրում եմ։
    — Ես էլ քեզ։ Իսկ դու ո՞վ ես։
    — Ես Սանյոկն եմ։ Ես ամեն օր քեզ եմ լսում։ Դու այնպիսի՜…
    — Ինչպիսի՞։
    — Դու պարզապես հիանալի ես։ Քո հաղորդումը հրաշալի է, ասա՛, արեգակ, ինչպիսի՞ տեսք ունես։ Օրինակ, աչքերի գու՞յնը, չա՞փը։
    — Օ՜, Սանեչկա, շնորհակալություն ուղիղ խոսքերի համար, հաջողություն, կրկին զանգիր։
    — Այդ ո՞վ է։
    — Սարսափելի՜ է։
    — Երկրպագուները քեզ մասնատու՞մ են։
    — Մոլագարնե՜ր։
  • — Դե ինչ, ես հազվագյուտ գեղեցկուհի եմ, շագանակագույն մազերով, սանրվածքս թափթփված է, աչքերս՝ երկնա-մոխրագույն, ատամներս՝ ոսկե։ Կատակու՜մ եմ։
    — հը՜մ…
    — Ահա, լա՞վն եմ։
    — Ինձ դուր է գալիս։
  • — Այո՜, կյանքն ընդհանրապես անկանխատեսելի է, այդ միայն կինոյում է ամեն ինչ սցենարով։
  • — Ես քեզ գրեթե ողջ կյանքս գիտեմ… սարսափելի՜ է…
  • — Ասե՛ք, խնդրեմ, իսկ դուք այստեղ պատահաբար չե՞ք տեսել մի կապույտ բաճկոնով երիտասարդ տղայի։ Նա ինձ պետք է սպասի։
    — Տեսել եմ։ Ահա ինչքան են, ընտրի՛ր ցանկացածին։
  • — Նույնպես ամուսնանու՞մ եք։
    — Ինչու՞ նույնպես։
    — Չգիտե՜մ… այժմ մոդայիկ է…
  • — Ոչի՞նչ, որ ես քեզ հետ «դու»ով եմ խոսում։
    — Այո, ոչինչ։ Լսի՛ր, ես ասաց ոստիկանությունում, որ դու իմ փեսացուն ես։ Հմմ, ոչի՞նչ։
    — Դա սարսափելի՜… հաճելի է։
  • — Դա ինձ խորապես չի անհանգստացնում։
  • — Վաղու՞ց եք մայոր։
    — Երրորդ տարին, պարոն գեներալ։
    — Վաղու՜ց…
  • Ճարտարապետին մուսա է հարկավոր։ Այ, ինչպե՞ս առանց մուսայի ճարտարապետ, ինչպե՞ս։
  • — Պիտեր ՖՄ, ողջույն։
    — Բարև։ Ես կցանկանայի հաղորդագրություն փոխանցել Մաշա անունով աղջկա համար, որ կարմիր բաճկոնով է և որը կորցրել է իր հեռախոսը և …
    — Հի՜… *ծիծաղում է
    — Ալո՜։
    — Մաքսիմ, այդ դու՞ ես։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պիտեր FM (ֆիլմ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: