Պոլ Անրի Հոլբախ

ֆրանսիացի գրող

Հոլբախ Պոլ Հանրի (1723-1789), ֆրանսիացի մատերիալիստ, փիլիսոփա և աթեիստ։ Ծագումով գերմանական բարոն էր, բայց կյանքի մի մասն անցկացրել է Ֆրանսիայում։ Հոլբախի գլխավոր աշխատությունը` «Բնության համակարգը» (1770) այրվեց Փարիզի պառլամենտի որոշմամբ։ Նրա մյուս աշխատություններն են` «Մերկացված քրիստոնեություն»(1761), «Գրպանի Աստվածաշուն»(1768), «Ողջախոհություն» (1772)[1]։

Հոլբախ Պոլ Հանրի (1785)

Քաղվածքներ խմբագրել

  • Բարոյականությունը գիտություն է մարդկանց միջև գոյություն ունեցող հարաբերությունների և այդ հարաբերություններից բխող պարտականությունների մասին։
  • Ասել, թե բարոյական իդեալները բնածին են կամ բնազդի արդյունք, դա նույնն է պնդել, թե մարդն ընդունակ է կարդալու` դեռևս չիմանալով այբուբենի տառերը։

Աղբյուրներ խմբագրել

  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պոլ Անրի Հոլբախ հոդվածը նաև Վիքիպեդիայում:
  1. Փիլիսոփայական բառարան, Երևան, 1975։