Պուբլիլիոս Սիրոս (լատիներեն՝ Publilius Syrus, առաջին դար մ.թ.ա), ասացվածքների ասորի գրող, ով որպես ստրուկ բերվել է Հռոմ, սակայն իր տաղանդավորության համար ազատվել և կրթվել իր տիրոջ կողմից։

Քաղվածքներ խմբագրել

  • Աղքատին սփոփում է հույսը, ժլատին՝ ունեցվածքը, դժբախտին՝ մահը[1]։
  • Աղքատությունը մարդուն փորձության է ենթարկում[1]։
  • Ով վնաս է հասցնում մեկին, նա սպառնում է շատերին[2]։
  • Ճակատագիրը մեկ անգամ վնասելով չի բավարարվում[3]։
  • Կյանքի ղեկավարը ճակատագիրն է, այլ ոչ թե իմաստությունը[4]։
  • Մեղավորը օրենքից է վախենում, անմեղը՝ ճակատագրից[4]։
  • Քո երջանկությունը մի՛ կառուցիր ուրիշի դժբախտության վրա[5]։
  • Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար[5]։
  • Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 13. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321. 
  3. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 260։
  4. 4,0 4,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
  5. 5,0 5,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 168։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պուբլիլիոս Սիրոս հոդվածը նաև Վիքիպեդիայում: