Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ, հայ պետական և քաղաքական գործիչ

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան (ծ. օգոստոսի 31, 1954), Հայաստանի 2-րդ և Արցախի 1-ին նախագահ, Հայաստանի և Արցախի պետական և քաղաքական գործիչ։

Ռոբերտ Քոչարյանը (2003)

Քաղվածքներ խմբագրել

  • «Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա։ Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով»[1]։
  • «Մենք ստիպված ենք բանակի հնարավորությունները կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար» [2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին] [2]։
  • «Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների և պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկել Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձևը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը։ Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ։ Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների։ Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք։ Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորը դարձնում է սահմանադրական նորմ։» (Հոկտեմբերի 6, 2015 թ.)[3]։
  • «Զոհերի մեղքը հենց այս խմբի մասնակիցների վրա է։ Քանի որ նրանց գործողությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 130 մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ են։ Ոստիկանության դեմ այս հարձակումները կազմակերպված բնույթ էին կրում։» [2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին] [4]:

Քաղվածքներ Ռոբերտ Քոչարյանի մասին խմբագրել

  • «Ես չեմ պատկերացնում համագործակցություն «Ոչ»-ի ճակատի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հեղափոխական չէ, իսկ «Ոչ»-ը ոչ միայն ուղղակի «ոչ» է, այլ հեղափոխություն է ենթադրում, անհնազանդություն է ենթադրում, ենթադրում է՝ ո՛չ օլիգարխիային, ենթադրում է՝ ո՛չ անօրինականություններին, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրա վառ ներկայացուցիչներից մեկն է՝ և՛ օլիգարխիայի, և՛ անօրինականությունների»[5]։
Զարուհի Փոստանջյան

Աղբյուրներ խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռոբերտ Քոչարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: