Սիրտ (լատ.՝ cor, հուն.՝ καρδιά, kardia), մկանային օրգան, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է։

Քաղվածքներ խմբագրել

  • Սրտերն էլ են երկաթի նման ժանգոտվում[1]։
  • Սիրտն ապակի է, որ կոտրվեց՝ չի կպչի[1]։
  • Սիրտն սփռոց չէ, որ ամեն մարդու առաջ բացես[1]։
  • Սիրտդ միշտ արգելվածին է ձգտում[1]։
  • Սիրտը մեկ է, ցանկությունները՝ հազար[1]։
  • Սրտում նստած սատանան մարմինն էլ է կործանում[1]։
  • Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի[2]։
Բեթհովեն
  • Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
Եղիշե Չարենց
  • Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…
Նման է կարծես նա մի թութակի ,
Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.
– Ես քեզ եմ ուզում…
Պարույր Սևակ
  • Հայի սիրտը Սիս-Մասիս է։ Մասիսով ուրիշին է սիրում, Սիսով` իրեն։
Վաչագան Սարգսյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91, 140 էջ
  2. Մոր սիրտը անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի. աֆորիզմներ մոր մասին
  3. Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սիրտ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք սիրտ բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։