Տիգրան Պետրոսյան

հայ շախմատիստ, լրագրող, գրող

Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929, Թբիլիսի — օգոստոս 13, 1984, Մոսկվա), հայ անվանի շախմատիստ, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը։

Տիգրան Պետրոսյանը

Քաղվածքներ խմբագրել

  • Ուժեղ շախմատիստը գիտի խաղի բոլոր կանոններն ու օրենքները։ Տաղանդավոր շախմատիստը գիտի այն ամենը, ինչ գիտի ուժեղ շախմատիստը, բայց առանձնացնում է նաև բացառությունը կանոնից։ Իսկ խոշոր շախմատային տաղանդները (անվանենք նրանց հանճարներ) այդ բացառությունը աստիճանաբար վերածում են նոր օրենքների։ Եվ այսպես՝ մինչև անվերջություն։ Որովհետև շախմատն անսպառ է[1]։
  • Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տրվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ[2]։

Քաղվածքներ Տիգրան Պետրոսյանի մասին խմբագրել

  • «Ինձ ապշեցնում է այն, որ հասնելով գերազանց դիրքի, Պետրոսյանը մշտապես գտնում է մանևրներ, որոնք ուժեղացնում են այս դիրքը:Պետրոսյանը լավ կարողանում է տեսնել և վերացնել վտանգը՝ այն ծագելուց քսան քայլ առաջ»[3]։
    Ռոբերտ Ֆիշեր, աշխարհի 11-րդ չեմպիոն:
  • «Տիգրան Պետրոսյանը մեծ շախմատիստ էր։ Ցավալի է խոստովանել, որ այդպես շուտ կյանքից հեռացավ մի մարդ, որը մի դարաշրջան էր շախմատում։ Նրա մահն անդառնալի կորուստ էր շախմատային աշխարհի համար»[4]։
    Նոնա Գափրինդաշվիլի, աշխարհի կանանց 5-րդ չեմպիոնուհին:
  • «Տիգրան Պետրոսյանը, հիրավի, շախմատային խաղի հսկա է»[5]։
    Իշտվան Չոմ, միջազգային գրոսմայստեր:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 166
  2. Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 168
  3. Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 175
  4. Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 176
  5. Գ. Ե. Հակոբյան «Տիգրան Պետրոսյան», Երևան, «Հայաստան» 1989, էջ 181


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Տիգրան Պետրոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: