Օգնություն:Էջի պատմություն

«Դիտել պատմությունը» էջը ցույց է տալիս, ինչ փոփոխություններ են կատարվել Վիքիքաղվածքի տվյալ էջում։ Վիքիքաղվածքի բոլոր խմբագրման ենթակա էջերը ունեն էջին միացված պատմություն (երբեմն դա կոչվում է փոփոխությունների պատմություն կամ խմբագրումների պատմություն), որը հասանելի է էջի վերևի հատվածում սեղմելով «Դիտել պատմությունը» կոճակը:

Էջը պատմությունը պարունակում է նախորդ տարբերակների ցանկը, ներառյալ յուրաքանչյուր խմբագրումի օրը և ժամը (վիքիժամը), խմբագրող մասնակիցների անունը կամ IP-հասցեն:

Տարբերությունների համեմատման համար անհրաժեշտ է. դնել նշման կետեր այն տարբերակների կողքին, որոնք ցանկանում եք համեմատել և սեղմեք ներքևում գտնվող կոճակը։

Պարզաբանում. (ընթ) = համեմատել ընթացիկ տարբերակի հետ, (նախ) = համեմատել նախորդ տարբերակի հետ, չ = չնչին խմբագրում  :