Ստեփանոս Նազարյան
հայ խմբագիր, պատմաբան, գրող
Ստեփանոս Նազարյան (1812—1879), հայ խմբագիր, լուսավորիչ, արևելագետ, գրականագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
Քաղվածքներ
խմբագրել- Ամենայն ազգի լուսավորությունը յուր մայրենի լեզվով պիտի լինի, եթե ցանկալի էր, որ այդ լուսավորության ծառը արմատ արձակեր, ավելի զորանար, ծաղկազարդվեր ու պտուղ բերեր[1]։
- Մեզ անհրաժեշտ է մեր գոյությունը զգալ անդրադարձաբար, մեկ ուրիշի մեջ[2]։
- Մայրենի´ լեզու, մայրենի´ բարբառ,
Ախորժ, ընտանի իմ հոգու համար,
Առաջին դու խոսք, ականջիս հասած,
Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված,
Մանկական լեզվիս թոթովանք տկար,
Հնչում ես իմ մեջ դու միշտ անդադար։
- «Մայրենի լեզու» բանաստեղծությունից
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Թ․ Գ․ Ջահուկյան, ed (1990). Հայ գրականություն. «Լույս» հրատարակչություն. էջ 78.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2.