Սև ցելերի սերմնացանը
«Սև ցելերի սերմնացանը», Ակսել Բակունցի պատմվածքներից, որ ընդգրկված է պատմվածքների համանուն ժողովածուի մեջ։
Քաղվածքներ
խմբագրել- Ես հարցնում եմ Ավագին.
- — Մնո՞ւմ է այն վարագույրը...
- — Մնում է։
- — Իսկ մա՞յրը...
- — Մայրը դեռ հավատում է։
- Ես մատներով տրորում եմ կավը, ամենահին նյութը, որ կա այս տափարակում։ Քանի՜ ոտքեր, քանի՜ սմբակներ և անիվներ անցել են այս կավի վրայով, ինչքա՜ն է ծեծել ձյունը, և՛ հողմը, և՛ արևը, և՛ անձրևը։
- Անմռունչ, հավիտյան համր կավ...
- Սերմնացանը ցանում է սերմը, երբ ետ են գնում ջրերը և գետնին նստում է թաց տիղմը։ Նա հանում է ոտքերը, մինչև ծնկները վեր քաշում և փայտյա կոտը պարանոցից կախ գնում է օրոր և հավասար քայլերով։ Գնում է և աջ ձեռքով լիաբուռն վերցնում ծանր հատիկները, որ մի վայրկյան շողում են արևի տակ, ինչպես ճնճղուկների երամը, և ծանրությամբ ընկնում հողի մեջ։
- Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի սերմնացան, փայտե կոտը պարանոցից կախ, մինչև սրունքները բաց ոտքերով։ Լույսի տակ շողում էին այն ոսկեգույն հատիկները, որ աջ ձեռքով նա շաղ էր տալիս արգավանդ ցելերի վրա։
- Թեթև ծփում էր վարագույրը, սերմնացանը ծալվում էր և ներքևից այնպես էր թվում, կարծես քայլում է սերմնացանը, և գետի զովից օրորվում է եղեգնուտը։ Իսկ խորքում՝ կապույտ մշուշի մեջ հազիվ նշմարելի երևում էր զույգ Արարատը, ինչպես նոյեմբերյան պարզ գիշերին երևում է գյուղի կտուրներից։
- Այդ գիշեր արցունքը սրբագործեց մի ոսկի առասպել։