Վաչագան Սարգսյան
հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, գրող
Վաչագան Ադիբեկի Սարգսյան (մայիսի 25, 1951), հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Գրական կեղծանունը՝ ՎԱՍ։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։
Ասույթներ
խմբագրել- Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից։
- Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում։
- Հիշե՜ք. կանայք սիրում են ՇՓՈՒՄ` Շատ Փող Ունեցող Մարդու։
- Կանայք ուզում են սիրել, իսկ տղամարդիկ սիրում են ուզել։
- Սիրային եռանկյան բութ անկյունը միշտ էլ ամուսինն է։
- Երբ կինը տղամարդուն ասում է` թանկագինս, ուզում է ասել՝ թանկ է գինս։
- Ինձ համար կյանքում երեք կարևոր բան կա. առաջին, երկրորդ, երրորդ։
- Ոչ ոք ձեռք չմեկնեց ինձ, ու թե մեկնեց էլ՝ ուզելու համար։
- Եթե իշխանավորն սկսում է փրփրել, ուրեմն շատ է օճառվել։
- Ի տարբերություն գարեջրավաճառների՝ իշխանությունը ժողովրդին գարին առանձին է տալիս, ջուրը՝ առանձին։
- Իշխանավորի վրայից խանությունը հանիր, տակն ինչ մնա՝ էն էլ իր բախտն է։
- Քաղաքականությունն անմաքուր բան է դառնում, երբ մեջը աղ չկա։
- Պարոնայք, քաղաքական դաշտն արոտավայր չէ։
- Ժողովրդի սպառողական զամբյուղի մեջ ընդամենը մի հատ համբերության բաժակ է դրված։
- Մինչև ընդդիմությունը չլացի, իշխանությունը կուտ չի տա։
- Աստված ստեղծեց հային, իսկ սատանան, նրան հակառակ, ստեղծեց մեկ ուրիշ հայի։
- Լավություն անելուց առաջ մտածի՜ր, թե ինչպես ես տակից դուրս գալու։
- Օվկիանոսում խեղդվողի վերջին հույսը օվկիանոսը խմելն է։
- Ամեն ինչ կարելի է անել, բայց ամեն ինչ կարելի՞ է անել։
- Հենման կետ որոնողը բազմակետի հանդիպեց ու չիմացավ՝ ինչ անի[1]։
Աղբյուրներ
խմբագրել
Երկեր
խմբագրել- Ասույթներ համենայն դեպս (2011)