Վարդագույն քաղաքի գույնը
(Վերահղված է Վարդագույն Քաղաքի Գույնըից)
«Վարդագույն քաղաքի գույնը», երգիծական պատմվածք չորս երևանցի երիտասարդ ընկերների մասին 2008 թվականին՝ նրանց առօրյա կյանքը հասարակության, երիտասարդության, տղա-աղջիկ հարաբերությունների, քաղաքականության և արտասահմանյան ազդեցությունների շրջանակներում։ Գրքի հեղինակն է հումորիստ Սերգեյ Սարգսյանը։
Քաղվածքներ
խմբագրել- Խմողների մեծ մասը արդեն հասկացել էր, որ բախվել են այն տեսարանի, որը սովորաբար տեսնում են մեծահասակների կինոների մեջ՝ լեզբուհիներ՝ լեզբիանկեք՝ անպուպուլ սիրեկաններ։
- Գլուխ 2, էջ 16
- Հայերին դա ոգևորեց։ Հայերին դա դուր եկավ։ Հայերը պահի տակ սկսեցին մոռանալ ցեղասպանությունը։
- Գլուխ 2, էջ 17
- Իրանց թվում ա մենք սովետի ազդեցությունից բթացած հայերն ենք, իրանք ճիշտ հայերն են։ Մենք սխալ լեզվով ենք խոսում՝ իրանք ճիշտ։ Հակոբը իրականում Հագոփ ա, իսկ Գագիկը՝ քաքիկ։
- Տիկոն սփյուռքահայերին մասին, Գլուխ 3, էջ 19
- Պեժոյին մոտեցավ ավագ լեյտենանտը և դատելով իր շրթունքներից արձակված աղմուկից՝ ներկայացավ։
- Գլուխ 7, էջ 32
- Նա սովորաբար մեկից երեք ամիս էր հանդիպում աղջկա հետ, հետո հասկանում, որ ինչ-որ բան դուր չի գալի կամ էլ դա հասկանում էր աղջիկը ու վերջ՝ բոլորն ապրում էին երկար ու երջանիկ, բայց առանձին։
- Գլուխ 12, էջ 47
- ՀԿ-ները պետք ա ներկայացնեին հասարակության լուրջ զանգվածների շահեր և ստեղծվեին ելնելով կոնկրետ խնդիրներից՝ դրանք լուծելու շուրջ համախմբելով քաղաքացիներին։ Վարդագույն քաղաքում խնդիրները ոչ թե ծնվում էին քաղաքացիների մեջ, այլ հայտարարվում էին միջազգային դոնորների կողմից։
- Գլուխ 16, էջ 65
- Մութ էր, ու նույնիսկ էլեկտրական լույսերին խղճուկ փորձերը չէին նվազեցնում կոմպլեքսավորված ազգի զույգերի գիշերային կրքերը։
- Գլուխ 25, էջ 100
- Հասմիկը որպես մրցակից էր ընդունում բոլոր նրանց, ովքեր Վիլոյին ավելորդ անգամ ժպտում էր, էլ չասած, ով շփվում էր իր հետ ֆրանսերենով՝ առանց խոսելու։
- Գլուխ 32, էջ 127
Աղբյուր
խմբագրել- Սերգեյ Սարգսյան (2009). Վարդագույն քաղաքի գույնը. Նաիրի. ISBN 978-5-550-01559-9.