Վարդագույն քաղաքի գույնը

«Վարդագույն քաղաքի գույնը», երգիծական պատմվածք չորս երևանցի երիտասարդ ընկերների մասին 2008 թվականին՝ նրանց առօրյա կյանքը հասարակության, երիտասարդության, տղա-աղջիկ հարաբերությունների, քաղաքականության և արտասահմանյան ազդեցությունների շրջանակներում։ Գրքի հեղինակն է հումորիստ Սերգեյ Սարգսյանը։

Վարդագույն քաղաքի գույնը գրքի երեսը

Քաղվածքներ

խմբագրել
  • Խմողների մեծ մասը արդեն հասկացել էր, որ բախվել են այն տեսարանի, որը սովորաբար տեսնում են մեծահասակների կինոների մեջ՝ լեզբուհիներ՝ լեզբիանկեք՝ անպուպուլ սիրեկաններ։
    • Գլուխ 2, էջ 16
  • Հայերին դա ոգևորեց։ Հայերին դա դուր եկավ։ Հայերը պահի տակ սկսեցին մոռանալ ցեղասպանությունը։
    • Գլուխ 2, էջ 17
  • Իրանց թվում ա մենք սովետի ազդեցությունից բթացած հայերն ենք, իրանք ճիշտ հայերն են։ Մենք սխալ լեզվով ենք խոսում՝ իրանք ճիշտ։ Հակոբը իրականում Հագոփ ա, իսկ Գագիկը՝ քաքիկ։
    • Տիկոն սփյուռքահայերին մասին, Գլուխ 3, էջ 19
  • Պեժոյին մոտեցավ ավագ լեյտենանտը և դատելով իր շրթունքներից արձակված աղմուկից՝ ներկայացավ։
    • Գլուխ 7, էջ 32
  • Նա սովորաբար մեկից երեք ամիս էր հանդիպում աղջկա հետ, հետո հասկանում, որ ինչ-որ բան դուր չի գալի կամ էլ դա հասկանում էր աղջիկը ու վերջ՝ բոլորն ապրում էին երկար ու երջանիկ, բայց առանձին։
    • Գլուխ 12, էջ 47
  • ՀԿ-ները պետք ա ներկայացնեին հասարակության լուրջ զանգվածների շահեր և ստեղծվեին ելնելով կոնկրետ խնդիրներից՝ դրանք լուծելու շուրջ համախմբելով քաղաքացիներին։ Վարդագույն քաղաքում խնդիրները ոչ թե ծնվում էին քաղաքացիների մեջ, այլ հայտարարվում էին միջազգային դոնորների կողմից։
    • Գլուխ 16, էջ 65
  • Մութ էր, ու նույնիսկ էլեկտրական լույսերին խղճուկ փորձերը չէին նվազեցնում կոմպլեքսավորված ազգի զույգերի գիշերային կրքերը։
    • Գլուխ 25, էջ 100
  • Հասմիկը որպես մրցակից էր ընդունում բոլոր նրանց, ովքեր Վիլոյին ավելորդ անգամ ժպտում էր, էլ չասած, ով շփվում էր իր հետ ֆրանսերենով՝ առանց խոսելու։
    • Գլուխ 32, էջ 127

Աղբյուր

խմբագրել
  • Սերգեյ Սարգսյան (2009). Վարդագույն քաղաքի գույնը. Նաիրի. ISBN 978-5-550-01559-9. 


 
Վիքիպեդիա