Վիքիքաղվածք:Ավազարկղ
- Ավազարկղ
Այս ավազարկղից կարող եք օգտվել Վիքիքաղվածքի խմբագրման ոճին և գործիքներին ծանոթանալու համար։ Խնդրում ենք ազատ զգալ այստեղ խմբագրումներ անել, առանց վախենալու, որ որևէ էջ կփչացնեք։ Այս էջի բովանդակությունը հերթականաբար ջնջվելու/փոփոխվելու է։
Դավիթ Գևորգի Պետրոսյան (սեպտեմբերի 25, 1992 — նոյեմբերի 20, 2021), հայ Ճարտարապետ, մշակութաբան, հոդվածագիր-հրապարակախոս, հայ-ազգայնական հասարակական գործիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Մտքո՛վ, գաղափարո՛վ, իմացությա՛մբ ստիպիր ինձ փոքրանալ կողքիդ, և ես կմեծարեմ քեզ:
- Եթե քեզ ու ընկերոջդ միայն անցյալն է կապում, ապա դուք այլևս ընկերներ չեք:
- Կինը կդառնա այլևս անհետաքրքիր, այնժամ, երբ ամբողջովին տրվի քեզ:
- Հայրենիքը լքելը նույն է, ինչ լքես ծնողիդ ու զավակիդ հոգեվարքի պահին: Իսկ ծնողիդ ու զավակիդ լքիր միա՛յն հայրենիքի համար:
- Խելապատառ փնտրի՛ր, գտի՛ր և անկատար մի՛ թող հանձնարարությունդ, որը երկինքն է սահմանել քեզ համար:
- Ծնկիր միայն ու միայն խղճի՛դ առջև:
- Աստված ստեղծեց մարդուն կամ հակառակը: Երկու դեպքում էլ շահեց մարդը:
- Եթե ազգային դժբախտությունների պատճառը վերագրում ես օտարին, ապա տկարամտորեն խուսափում ես սեփական պատասխանատվությունից:
- Օտարամոլությամբ համեմված տկարամտությունը քաղցկեղ է հայրենաշինության ճանապարհին: Այն ամորձատում է ազգի պատմակերտ ոգին:
- Ես հավատում եմ միակ Արարչին, ով ծիծաղում է կրոնների վրա:
- Հայրենասերի համար իր իսկ հայրենիքում, իր իսկ հայրենակիցների կողքին օտար մարմին զգալուց ավելի սոսկալի անձնական ողբերգություն լինել չի՛ կարող
- Դավիթ Պետրոսյանի անձնական արխիվ
Աղբյուրներ
խմբագրել