Վլադիմիր Գալակտիոնովիչ Կորոլենկո (ռուս.՝ Владимир Галактионович Короленко, հուլիսի 15 (27), 1853 - դեկտեմբերի 25, 1921), ռուս գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։

Վլադիմիր Կորոլենկոն

Քաղվածքներ

խմբագրել
  • Կուրությունը տեսանելի աշխարհս ծածկում է խավարի քողով, որը, իհարկե, իջնում է ուղեղի վրա և դժվարացնում ու ճնշում նրա աշխատանքը, բայց և այնպես ժառանգական պատկերացումներից և ուրիշ ճանապարհներով ստացված տպավորություններից ուղեղը մթության մեջ ստեղծում է իր սեփական աշխարհը, թեև տխուր, վշտալի և մշուշոտ, բայց և ո՛չ զուրկ յուրատեսակ, անորոշ բանաստեղծականությունից[1]։
  • Կան բնավորություններ, որոնք կարծես հենց սկզբից կոչված են թախծի և հոգսի հետ խառնված սիրո լուռ սխրանքի, բնավորություններ, որոնց համար ուրիշների վիշտն ամոքելը կարծես թե իրենց մթնոլորտը, կենսական պահանջն է կազմում։ Բնությունը նրանց նախօրոք օժտել է հանգստությամբ, առանց որի կյանքի սովորական քաջագործությունն անհնար է. կանխատեսորեն մեղմել է նրանց անձնական հույզերը, անձնական կյանքի պահանջները՝ այդ հույզերն ու պահանջները ենթարկելով նրանց բնավորության տիրապետող կողմերին։ Այդպիսի անհատները հաճախ թվում են չափազանց սառը, չափազանց խոհեմ, զգացմունքից զուրկ։ Նրանք խուլ են մեղսական կյանքի կրքոտ կանչերի նկատմամբ և պարտականության տխուր ճանապարհով ընթանում են նույնպես խաղաղ, ինչպես և անձնական ամենապայծառ երջանկության ճանապարհով։ Նրանք թվում են սառն՝ որպես լեռների ձյունապատ կատարները և նրանց նման էլ վեհ են։ Առօրյա գռեհկությունները փռվում են նրանց ոտքերի տակ. նույնիսկ զրպարտությունն ու բամբասանքը ցած են գլորվում նրանց ձյունափայլ զգեստի վրայից, որպես ցեխի ցայտերը՝ կարապի թևերից...[1]:
  • Մարդը կյանքերի անվերջ շղթայի մի օղակն է, և այդ շղթան նրա միջոցով խոր անցյալից գալով ձգվում է դեպի անսահման ապագան[1]։
  • Ինչ որ Աստված տեսնողներից ծածկել է, կույրին է ցույց տալիս...[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Կույր երաժիշտը, Ե., 1978:


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վլադիմիր Կորոլենկո հոդվածը նաև Վիքիպեդիայում: