Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Пу́тин, հոկտեմբերի 7, 1952), ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ռուսաստանի Դաշնության երկրորդ նախագահը (2000 մայիսի 7 — 2008 մայիսի 7)։ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է նահագահի պատականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագահ։
Քաղվածքներ
խմբագրել- Ես չեմ ամաչում կանգնել այն քաղաքացիների առաջ, ովքեր երկու անգամ քվեարկել են իմ օգտին նախագահական ընտրություններում։ Բոլոր այս ութ տարիների ընթացքում ես տանջվել են ինչպես ստրուկ թիանավի վրա, առավոտից մինչ գիշեր։ Ես գոհ եմ իմ աշխատանքի արդյունքներից[1]։
- Ղեկավարները շատ են, սակայն վերջնական խոսքը պետության առաջնորդինն է։ Դա, իհարկե, բարոյական թեթև բեռ չէ... Սա վերաբերում է ցանկացած պետության ղեկավարի՝ և՛ փոքր, և՛ մեծ պետության։ Իսկ դուք կարծում եք՝ Բուշի համար հե՞շտ է[2]։
- Կարծում եմ, որ պետական գործիչը առնվազն պետք է գլուխ ունենա։ Եվ միջպետական հարաբերություններ կառուցելու համար պետք է առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ երկրի հիմնարար շահերով[2]։
Քաղվածքներ Վլադիմիր Պուտինի մասին
խմբագրել- Ես երբեք չեմ թաքցրել իմ քաղաքական հայացքները։ Կարծում եմ, որ հենց նա հրահրեց պատերազմը Ուկրաինայում։ Նրան ես վերաբերվում եմ շատ վատ։ Նամանավանդ «Նորդ-Օստի» և Բեսլանի դեպքերից հետո[3]։
- Բնօրինակ՝ Никогда не скрывал своих политических взглядов. Считаю, что именно он развязал войну на Украине. Отношусь к нему хуже некуда. Особенно после событий «Норд-Оста» и Беслана[4].
Ծանոթագրություններ
խմբագրել