Տառապանք
Տառապանք, տանջանք, չարչարանք, զրկանք[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Նա, ով չի տառապել, կարեկցելու ընդունակ չէ։
- Մի տառապանք կա սոսկ, լինել միայնակ։
- Չկա ավելի անհաջողակ մարդ, քան նա, ով երբեք չի տառապել։
- Դեռ ոչ ոք չի ծնվել, որ զերծ լինի տառապանքից։
- Ով վախենում է տառապանքից, նա հենց այդ պահից արդեն տառապում է։
- Հոգեկան տառապանքները վսեմացնում են, մարմնականը՝ նսեմացնում։
- Տառապանք զգալը հատուկ է մարդուն, տառապանքը տեսնել չկարողանալը՝ տղամարդուն։
- Ամենախոր տառապանքները իրենց հետ բերում են բնազդի անսխալ կռահումներ։
- Այո, տառապում եմ, բայց դա պատճառ չէ,
- որ ուրիշներին տառապանք պատճառեմ։
- Առանց դիմադրության ենթարկվել հոգեկան տառապանքին, նշանակում է առանց պարտության լքել մարտի դաշտը։
- Նրան, ում տառապանքը չի դաստիարակել, մշտապես մնում է երեխա։
- Տառապանքը թել է, որից հյուսվում է խնդության գործվածքը։
- Ով երբեք չի տառապել, նա արժանի չէ բարեկեցության։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2006, էջ 311։
- Աֆորիզմներ, կազմողներ` Պ. Պ. Պետրով, Յու. Վ. Բելին, Երևան, 1989, էջ 462-463։