Տասնմեկ րոպե
«Տասնմեկ րոպե» (պորտ.՝ Onze Minutos), բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի վեպը, որ գրվել է 2003 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ամեն օր ես ընտրում են նոր ճշմարտություն` որով ցանկանում եմ ապրել։
- Երազանքը շատ հարմար բան է, քանզի մենք պարտավոր չենք իրականացնել այն` ինչի մասին երազում ենք։
- Եթե փնտում ես մեծ և իրական սեր, ապա նախ պետք է հոգնել մանր զգացմունքներից, պատահական սիրավեպերից։
- Կյանքը կազմված է հասարակ բաներից։
- Կյանքը դեռ շարունակում է սովորեցնել և այն էլ այնքան արագ, որ միայն ուժեղներն են ողջ մնում։ Իսկ ուժեղ լինելու համար հարկավոր է լավագույնը լինել. այլ լուծում չկա։
- Վրա հասած լռության մեջ նրանք նայում էին միմյանց և պատկերացնում, թե ինչ է մտածում նրանցից յուրականչյուրը։
- Ինչ-որ պահի դուք ոչինչ չունեք, իսկ հաջորդ պահին ունեք ավելին, քան կարող եք ընդունել։
- Սիրող մարդը երբեք չի ցավեցնի իր սիրեցյալին… մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է իր զգացմունքների համար և մենք ուրիշներին մեղադրելու իրավունք չունենք…
- Սերն ուրիշի մեջ չէ,մեր մեջ է.այդ մենք ենք դա արթնացնում:Բայց արթնացնելու համար ուրիշի կարիքն ունենք:Բովանդակ աշխարհն իմաստալի է միայն այն դեպքում,երբ կա մեկը ում հետ կարող ենք կիսել մեր զգացմունքները։
- Երեխաները հրաժարվում են երազանքից, որպեսզի ուրախացնեն ծնողներին, իսկ ծնողները հրաժարվում են կյանքից, որպեսզի ուրախացնեն երեխաներին…
- Իրականությունը վատ է խմորվում երազանքների հետ…
- Ժամանակը չի փոխում մարդուն, իմաստությունը չի փոխում մարդուն, և միակ բանը, որ կարող է վերափոխել նրա մտքերը և զգացմունքները` սերն է։
- Վտանգը կայանում է նրանում, որ մենք երբեմն աստվածացնում ենք ցավը, տալիս նրան մարդու անուն, մտածում ենք նրա մասին անընդհատ։
- Տղամարդիկ պարգևում են միայն տանջանք, տառապանք, հիասթափություն և այնպիսի զգացում, որ ժամանակը, կարծես, առաջ չի գնում։
- Քեզ ինչ-որ բան գնելու փոխարեն, մի բան որ դուր կգար քեզ, ես քեզ ԻՄՆ եմ նվիրում, որը իրականում ինձ է պատկանում։ Սա նվեր է` հարգանքի նշան մի մարդու հանդեպ, ով ինձ հետ է։ Սա խնդրանք է, որ նա հասկանա, թե ինչքան կարևոր է ինձ համար, որ նա ինձ հետ է…
- Նա ավելի սուր էր զգում իր սիրո օբյեկտի հանդեպ սերը ոչ թե այն ժամանակ, երբ նրանք միասին էին, այլ երբ նա իր կողքին չէր…
- Իմ նպատակն է հասկանալ, թե ինչ է սերը։ Գիտեմ, որ երբ սիրում էի, զգում էի, որ ապրում եմ, իսկ այն, ինչ հիմա է ինձ հետ, գուցե և հետաքրքիր է, սակայն չի ոգեշնչում։
- Բնականաբար խանդը կա, բայց կյանքն արդեն հասցրել է սովորեցնել նրան, որ պետք չէ մտածել, թե ինչ-որ մեկը կարող պատկանել ինչ-որ մեկին։ Իսկ եթե դեռ կա մեկը ով այդպես է մտածում, ապա նա պարզապես խաբում է ինքն իրեն։
- Հիմա` երբ կորցնելու էլ ոչինչ չուներ, նա ազատություն ձեռք բերեց։
- Բոլորն էլ կարող են սիրել, քանի որ դա մի պարգև է, որն տրվում է ծնվելիս։
- Երբ որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ես սովորեցնում, ինչ-որ նոր բան ես հայտնաբերում նաև քո համար։
- Միգուցե սա ընդամենը լեգենդ է, որին պետք է հավատալ, որպեսզի մարդկության կյանքում գոնե ինչ-որ իմաստ հայտնվի։
- Բայց կյանքում կա այնպիսի բան, որ չի բաժանվում…
- Որքան լուռ ես մնում, այնքան ավելի խելացի ես թվում։
- Որոշ բաներ կարելի է կորցնել առմիշտ։
- Ամենակարևոր հանդիպումները հոգիներն են նախապատրաստում՝ նախքան մարմինների հանդիպումը։
- Աշխարհի բոլոր ազգերն ունեն նույն ասույթը. «Աչքից հեռու, սրտից դուրս»։ Դե, իսկ ես պնդում եմ՝ չկա դրանից ավելի թյուր բան. որքան ավելի հեռու ենք, այնքան դրանք ավելի մոտ են սրտին՝ զգացմունքները, որոնք փորձում ենք խեղդել և մոռացության տալ։ Եթե մենք աքսորված ենք, ապա ուզում ենք պահպանել մեր արմատի ամենափոքր իսկ հիշատակը, իսկ եթե հեռու ենք սիրելիից, փողոցով քայլող յուրանքանչյուր անցորդ հիշեցնում է նրան։
- Խանդը բնական զգացում է։ Երբեք չի հաջողվում զսպել նման զգացումը, ինչպիսին էլ որ լինեն դրան վերաբերող վեհ գաղափարները կամ էլ այն համոզմունքը, որ խանդը թուլության արտահայտումն է։
- Ամենամեծ սերն այն է, որ կարող է ցույց տալ իր թերությունը։
- Այն պահից, երբ մեզ վտարեցին դրախտից, մենք կամ տառապում ենք, կամ տառապանք պատճառում ուրիշներին, կամ էլ հետևում այդ տառապանքին։
- Ի՞նչն է ավելի կարևոր ապրել, թե ձևացնել որ ապրում ես։
- Իմ մեջ ապրում է երկու կին. մեկն ուզում է կյանքից վերցնել այն ամբողջ կիրքը, երջանկությունը ու արկածներն, որ կարող է կյանքը ինձ տալ, իսկ երկրորդը ուզում է ստրուկը դառնալ ամենօրյա տաղտուկի, ընտանեկան օջախի, այն ամենի ինչ կարելի է պլանավորել և իրագործել… Ես` ընտանիքի մայր եմ և անբարոյական միաժամանակ, նրանք երկուսն էլ ապրում և պայքարում են միմյանց հետ իմ մարմնում…
- Ես սուզվեցի մինչև իմ հոգու հատակը, և հիմա գիտեմ, որ կան այս կյաքնում դեռ շատ ու շատ հրաշալի բաներ։
- Ավարտելը միշտ էլ ավելի դժվար է քան սկսելը։
- Այժմ ես պահում եմ քո անցյալի մասնիկը, իսկ դու մի մասնիկ իմ ներկայից։ Դա այնքան հաճելի է…
- Իրականում ժամանակը տարբեր օրերի տարբեր կերպ է անցնում` տրամադրությունից կախված։
- Եթե սերը փոխում է մարդկանց, ապա հուսահատությունը դա անում է ավելի արագ։
- Ամեն ինչ ինձ հուշում է, որ ես պատրաստ եմ սխալ գործել, բայց չի սխալվում նա` ով ոչինչ չի անում։
- Միակ բանը, որ կարող է խաղաղություն բերել մեր հոգիներին` միասին լինելն է։
- Տղամարդիկ միշտ էլ վախենում են,երբ լսում են կնոջ շուրթերից ` ես ուզում եմ քեզանից կախված լինել։
- Երբ հանդիպում ենք ինչ-որ մեկի ու սիրահարվում, թվում է, թե ամբողջ աշխարհը միաբան է մեզ հետ. ես հասկացա դա այսօր մայրամուտին։
- Մենք կսիրենք իրար, ու չենք փորձի տիրել մեկս մյուսին։
- Ես հանդիպեցի տղամարդու և սիրահարվեցի նրան։ Ես ինձ նման թուլություն թույլ տվեցի մեկ պատճառով` ես ոչինչի չեմ սպասում և ոչինչի հույս չունեմ։
- Կան մարդիկ, ովքեր լույս աշխարհ են եկել, որպեսզի ապրեն կյանքը մեն-մենակ, դա ո’չ լավ է, ո’չ էլ վատ… կյանք է…
- Ավելի լավ է այնպես ապրիր, կարծես թե այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է։
- Մարդ էակը կարող է դիմանալ ծարավին մեկ շաբաթ, սովին՝ երկու շաբաթ, կարող է տարիներ անկացնել առանց տանիքի, բայց չի կարող տանել միայնությունը։
- Ամենադժվարը սպասելն է։
- Այն մարդը, ով ստիպված է եղել կորցնել այն` ինչն իր կարծիքով ընդմիշտ իրեն էր պատկանում, ապա ի վերջո հասկանում է, որ ոչինչ էլ իրեն չի պատկանել իրականում։
- Ես բաց թողեցի իմ հնարավորությունը քեզ ասելու`ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ։ Միգուցե հիմա շատ ուշ է, բայց ես ուզում եմ որ դու իմանաս դա։
- Շատ հաճախ է պատահել, երբ նա ասել է ՈՉ այն դեպքում, երբ ցանկանում էր ասել ԱՅՈ… և հիմա նա կրկին կարող է ասել ՈՉ, բայց ինչու՞ չփորձել, և այս անգամ չասել ԱՅՈ…
- Թեկուզ ամենամեծ սերը քիչ է. պետք է նաև այնպես անել, որ շուրջբոլորը իմանան, որ դու սիրված ես և ցանկալի։
- Եթե ես պետք է հավատարիմ լինեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, ապա պետք է նախ հավատարիմ լինեմ ինքս ինձ։
- Ես չգիտեմ ինչից սկսեմ… և չգիտեմ արժի՞ արդյոք սկսել…
- Նա, ով կորցրել է այն, ինչ իրենն էր համարում, ի վերջո հասկանում է, որ իրեն ոչինչ չի պատկանում։
- Ես ճակատագրի զոհը չեմ… ես չեմ վախենում ռիսկի դիմելուց, ես պարփակված չեմ շրջանակներում, ես հիմա ապրում եմ այնպիսի պահեր, որոնք ծերության խավարում, սրտի լռության պահերին, որքան որ տարօրինակ է, կհիշեմ ուրախությամն և թեթևության զգացումով։
- Կյանքը խաղ է` մոլեգին ու արտասովոր. դա այն է, որ թռչում ես անկարգելով և ռիսկի դիմում, ընկնում ես ու ելնում, դա լեռնագնացությունն է, և այն, որ ուզում ես «դուրս գալ կաշվիցդ» և դժգոհում ես ու սարսափում, երբ դա չի հաջողվում։
- Քայլում եմ փողոցներով` նայելով անցորդների դեմքերին, և մտածում եմ` տեսնես իրենք են ընտրել իրենց ճակատագիրը, թե իմ նման` ընտրվել են ճակատագրի կողմից։
- Ես մարմին չեմ` որն ունի հոգի, ես հոգի եմ` որի մի մասը մարմին է կոչվում:, թե իմ նման` ընտրվել են ճակատագրի կողմից։
- Ամենախոր, ամենաանկեղծ ցանկությունը ինչ-որ մեկին մոտ լինելու ցանկությունն է…
- Ամենամեծ սերն այն է, որը կարող է ցույց տալ իր թուլությունը։
- Եթե հաշվի առնենք, թե աշխարհն ինչպիսին է, ապա երջանկության մի օրը գրեթե հրաշք է։
- Կան տառապանքներ, որոնք կարելի է լոկ այն դեպքում մոռանալ, երբ ունակ ենք ճախրելու դրանց վերևում։
- Ցավը զորեղ թմրանյութ է, որին հեշտությամբ կարելի է վարժվել…
Աղբյուրներ
խմբագրել- Պաուլո Կոելյո «Տասնմեկ րոպե»։ grqamol.am (9 հունվարի, 2013 թ․)։ Վերստացված է՝ 26 նոյեմբերի, 2016 թ․։