«Տատրագոմի հարսը», Կոստան Զարյանի պոեմը, որ գրվել և հրատարակվել է 1930 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Բայց հայը վաղուց սովոր է ապրել մութ ոգիների
վտանգալից ծոցում։
  • -Ես սիրեցի... մե՞ղք է սիրել... Ես ոչ ոքի երդում չտվի
մնալ այրի, մնալ մենակ, ընդմիշտ մենակ... Ես սիրեցի,
մե՞ղք է սիրել...
  • «Սանան չմոռնաք... ինձ համար ընդմիշտ աշխարհ վերջացավ...
հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե...»
  • Ի՞նչ է Սանան,- ֆեդայու կին, ընդմիշտ մեկնած
ողջ մի մարդու դժբախտ այրի, գյուղի ճնշիչ նայվածքի տակ
քայլող մի շուք` մենակություն և հիշատակ։
  • Բայց ֆեդայու կնոջ հանդեպ ո՞վ կարող էր
նայվածքով իսկ մեղանչել։ Ո՞վ կարող էր հետը խոսել
կամ աչքերի միջից քաղել բոց մի դալուկ...
Ֆեդայու կին`
գյուղի պատիվ ու հիշատակ շատ սրբագին։
  • Բուք էր դրսում։
Հայոց դաժան լեռների վրա
աստվածները քայլում էին բարկացած։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Տատրագոմի հարսը հոդվածը նաև Վիքիպեդիայում: