Իվան Տուրգենև
(Վերահղված է Տուրգենև Իվանից)
Իվան Սերգեյևիչ Տուրգենևը (ռուս.՝ Иван Сергеевич Тургенев, նոյեմբերի 9, 1818 — սեպտեմբերի 3, 1883), ռուս վիպասան և սցենարի հեղինակ։
Քաղվածքներ
խմբագրելԱղբյուրով
խմբագրել- Մեզանից յուրաքանչյուրն ունի մի խարիսխ, որից եթե չուզենաս՝ չես կարող բաժանվել, դա պարտքի զգացումն է[1]։
- Խղճուկ է նա, ով ապրում է առանց իդեալի[2]։
- Երբ կվերանան դոնկիխոտները, թող փակվի պատմության գիրքը. նրանում կարդալու բան չի լինի[3]։
Առանց աղբյուրի
խմբագրել- Հրամանով արված բարիքը բարիք չէ։
- «Վաղը» բառը հորինված է անվճռական մարդկանց և երեխաների համար։
- Երջանկությունն առողջության նման է․ երբ այն չես նկատում՝ նշանակում է նա կա։
- Եթե ձգտումը ծագում է մաքուր աղբյուրից, նա, այնուամենայնիվ, թեկուզ լիովին չհաջողված, նպատակին չհասած, կարող է շատ մեծ օգուտ բերել։
- Ով ձգտում է մեծ նպատակի՝ իր մասին չպետք է մտածի։
- Պարսավելու, նախատելու իրավունք ունի միայն նա, ով սիրում է։
- Ոչ ժամանակին ազդարարված ճշմարտությունը ավելի վատ է կեղծիքից, ոչ ժամանակին բարձրացված հարցը միայն խճճում ու խանգարում է։
- Միայն բացասմանն ուղղված խելքը աղքատանում է, չորանում։
- Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարած հիմարության գիտակցումը։
- Պահպանեցե՛ք լեզվի անաղարտությունն ինչպես սրբություն։ Երբեք մի օգտագործեք օտարազգի բառեր։
- Կարդացեք ոչ թե ինչ պատահի, այլ խիստ ընտրությամբ։ Դաստիրակեք ձեր ճաշակն ու մտածողությունը։
- Ճշմարտությունն օդ է, առանց որի հնարավոր չէ շնչել։
- Սերն ուժեղ է մահից և մահվան սարսափից։ Միայն նրանով, միայն սիրով է կանգուն մնում ու շարժվում աշխարհը։
- Եսասիրությունը ինքնասպանություն է։ Եսասեր մարդը չորանում է ինչպես միայնակ, անպտուղ ծառը, բայց ինքնասիրությունը, որպես եռանդուն ձգտում դեպի կատարելություն, վեհի աղբյուրն է։
- Առանց ինքնասիրության մարդը ոչնչություն է։ Ինքնասիրությունը արքիմեդյան լծակ է, որով կարելի է երկրագունդը տեղաշարժել։
- Կան երեք տիպի եսամոլներ՝ եսամոլներ, որոնք իրենք ապրում են և չեն խանգարում ապրել ուրիշներին․ եսամոլներ, որոնք իրենք ապրում են և խանգարում են ապրել ուրիշներին․ վերջապես, եսամոլներ, որոնք ոչ իրենք են ապրում և ոչ էլ ուրիշներին թույլ տալիս ապրել։
- Չափից դուրս հպարտությունը չնչին հոգու ցուցանական է։
- Մարդը միշտ ինչ-որ ամոթալի ու անհարմար վիճակում է գտնվում, երբ շատ է խոսում։
- Օ՜, երիտասարդություն։ Երիտասարդությո՛ւն։ Գուցե քո հմայքի ողջ գաղտնիքը ոչ թե ամեն ինչ անելու հնարավորության մեջ է, այլ այն մասին մտածելու հնարավորության մեջ, որ դու ամեն ինչ կանես։
- Ծիծաղելիից վախեցողը ճշմարտությունը չի սիրում։