Ցոլակ Բեքարյան
հայ կոմպոզիտոր (1922-1980)
Ցոլակ Վաղինակի Բեքարյան (հոկտեմբերի 30, 1922 - օգոստոսի 23, 1980), հայ կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ։
Քաղվածքներ Ցոլակ Բեքարյանի մասին
խմբագրել- Ցոլակ Բեքարյանը պատկանում է այն կոմպոզիտորների թվին, որոնց խոր համոզմամբ ազգային արվեստի զարգացման ճիշտ ուղին ավանդույթների հետ սերտ կապի պահպանումն է։ Նրա ստեղծագործությունները ունկնդիրների և երաժշտագետների ուշադրությունը գրավում են իրենց խոր ազգային բնույթով, տրամադրությունների արտահայտման անկեղծությամբ, մտքի սեղմ շարադրանքով[1]։
- Կոմպոզիտոր Ցոլակ Բեքարյանի մասին լսեցի. «Չի կարող տանել միջակությունը, մանավանդ՝ միջակությունը արվեստի մեջ»։ Ճանաչված կոմպոզիտոր լինելուց առաջ, Ցոլակ Բեքարյանը ճանաչված ջութակահար է։ Ինչ-որ մի տեղ ցանկացել է դառնալ նաև այն ուսուցիչը, որի մասին սիրով և ակնածանքով են խոսում։ Նա արդեն այդ «սիրով խոսելուն» հասել է[2]։
Քաղվածքներ Ցոլակ Բեքարյանի ստեղծագործությունների մասին
խմբագրել- «Փարվանա» պոեմը խորապես ազգային է, իրատեսական։ Կոմպոզիտորի գունեղ հարմոնիկ գտածոները լիովին համապատասխանում են պոեմի ռոմանտիկ ոգուն[3]։
- Ցոլակ Բեքարյանի «Մարինե Վանքում» ստեղծագործությունը առանձնանում է հայրենասիրական խոր զգացումներով, վառ կերպարայմությամբ, կոմպոզիտորական հասուն վարպետությամբ։[4]։
- Ճաշակը, ազգային երգի ավանդույթների վրա հիմնված թեմատիզմի վեհությունը, լեզվի դեմոկրատականությունը՝ զուգորդված մտածողության արդիականության հետ Ցոլակ Բեքարյանի երրորդ սոնատի բնորոշ գծերն են[5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Աննա Բարսամյան, «Ավանդույթներին հավատարիմ», Երեկոյան Երևան, փետրվարի 12, 1973
- ↑ Հրաչյա Մաթևոսյան, «Սկզբում ուսուցչիս գործերը կկատարեմ», Ավանգարդ ապրիլի 13, 1973
- ↑ Эдуард Пашинян, «В поисках нового яркого», Коммунист, 14 апреля, 1972 (ռուս.)
- ↑ Էդուարդ Փաշինյան, «Նվիրվածությամբ և սիրո խորին զգացումով», Երեկոյան Երևան, դեկտեմբերի 20, 1973
- ↑ Алина Палеванян, «Чувство стиля», Коммунист, 14 января, 1977 (ռուս.)