Քննարկում:Գեյշայի հուշերը

Latest comment: 9 տարի առաջ by 6AND5

Տրված հղումը չի աշխատում: Հարկավոր է փոխել այն: Բացի այդ ինձ մի հարց է հետաքրքիր, ֆիլմից կատարվող քաղվածքները ֆիլմը դիտելու արդյունքում է կատարվել, այսինքն սինխրոն թարգմանվել և գրի են առնվել թե այլ տարբերակով, սա իրոքից հետաքրքիր է:--6AND5 (քննարկում) 08:46, 27 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Տվյալ դեպքում թարգմանվել է ռուսերենից, իսկ ընդհանրապես, բնականաբար, քաղվածքները դուրս են գրվում ֆիլմը դիտելու ընթացքում: Իսկ քանի որ ֆիլմի տարբերակի հղում նորմալ կայքում գտելը դժվար է, Վիքիքաղվածքում նման հոդվածները մնում են առաց աղբյուրի: Իսկ ֆիլմի պաշտոնական կայքի հղումը դրված է պարզապես նրա համար, որ հանվի այդ անիմաստ անաղբյուր կաղապարը:--Voskanyan (քննարկում) 12:48, 27 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելիս, այդ դեպքում ես կխնդրեի հետայսու ֆիլմերի դեպքում նշել ոչ թե պաշտոնական կայքերը, այլ հենց այսպես. Քաղվածքները գրվել են ռուսերեն Վիքիքաղվածքի համանուն հոդվածի համաձայն + հղումը: +հղումը, նշանակում է օրինակ դեկտմբերի 20-ի տարբերակը, եթե այդ օրն ես գրել: Սա շատ ավելի ճիշտ է, քան նշել ինչ-որ աղբյուր, որում անգամ ֆիլմը չկա: Այն որ ՎՊ-ում բազմիցս ասում են որ այլ լեզվով ՎՊ-ն չի կարող լինել աղբյուր, ես դեռ այնտեղ եմ պատասխանել, որ ավելի լավ է նշել ՎՊ-ն աղբյուր, որը ավելի ազնիվ ու ճիշտ կլինի, քան որ հաճախ մարդիկ թարգմանում են հոդվածները ու այնտեղի նշած աղբյուրները քոփի փաստ են անում մեր մոտ, առանց այդ աղբյուրները ստուգելու, արդյո՞ք հոդվածի գրվածը համապատասխանում է աղբյուրում նշված ինֆորմացիայի: Իսկ փաստ է, որ հաճախ հենց ՌՈւվիքիում աղբյուրները ու հոդվածի գրվածը իրար հետ չեն բռնում, ավելին՝ հակասում են միմյանց: ՎՊ-ի օրինակով բերեցի, բայց նույնը նաև քաղվածքներին է վերաբերում:

Ինչ վերաբերում է անիմաստ լինելուն, ապա անիմաստ չէ: Ոչ միայն ՎՊ-ի, այլ բոլոր վիքինախագծերի գլոբալ սկզբունքներից մեկը այն է, որ գրված ինֆորմացիան հնարավոր լինի ստուգել: Հիմա վաղը Պետրոսը գալիս ասում է, որ այս նախադասությունը սխալ է գրված, Պողոսն էլ գալիս ասում չէ, Մարտիրոսն էլ <<վապշե>> երրորդ տարբերակ է առաջարկում, հիմա ասենք այդ հարցը ոնց է լուծվելու, բնականաբար վստահելի աղբյուրներ նշելով: Նույնը դու երկրորդ նախագահի հետ կապված վիդեոյի համար վստահելի աղբյուր էիր չէ՞ ցանկանում, քանի որ կասկածում էիր, որ դա առաջին նախագահի պատվիրած մոնտաժն է, չէ՞, հիմա վաղն էլ մեկ ուրիշը կարող է Գեյշայի հուշերում ինչ-որ կասկածելի բան գտնի....--6AND5 (քննարկում) 08:16, 28 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Return to "Գեյշայի հուշերը" page.