Քննարկում:Զարուբյանի կանայք
Ողջույն, 6AND5, հետագայի համար պետք կգա, այդ պատճառով այս քննարկման էջում եմ գրում։ «Զարուբյանի կանայք» հոդվածում առաջնորդվել եմ հենց գրքի հրատարակությամբ, որտեղ գրքի հեղինակներից մեկի անունը ամենուր փոքրատառ է (լուսինե թալալյան), իսկ գրքի շապիկին երկուսի անունն էլ փոքրատառ է գրված։ Գրաքննադատները և գրախոսները ևս հետևում են այդ սկզբունքին․ կարող ես նայել այստեղ կամ այստեղ։ Գրքի վերջին գլխում ու տառը հանվմ է գործածթյնից։ Այնպես որ դրանք ուղղագրական սխալներ կամ վրիպակներ չեն․ հետագա խմբագիրներին նույնպես խնդրում եմ հաշվի առնել։ --Albero (քննարկում) 18:26, 25 Սեպտեմբերի 2015 (UTC)
- Ողջույն հարգելի Albero: Շնորհակալություն տեղեկացնելու համար:
- Ձեր հղումները աչքի տակ անցկացնելով եզրակացրեցի, որ այդ սխալները միտումնավոր են կատարվել, որ քաղաքացի լուսինեն ներկայանում է փոքրատառով: Ու ասեմ, որ ես չեմ ողջունում այդ փիառ մեթոդիկան, որ կիրառվել է, բայց չեմ խորանում...
- Բայց կարող են լինել գրքեր, որտեղ ընդգծված ուղղագրական սխալները լինեն պատահականություն, այդ դեպքում կարծում եմ կարելի ուղղել (բայց չեմ պնդում, այլ իմ տեսակետն եմ հայտնում), հետաքրքիր է, Արմենուհին ինչ է մտածում: Մեկ էլ մի հարց, եթե թղթային տարբերակներից ես օգտվում, արդյոք, նայում ես վրիպակների թերթիկ կա թե ոչ?--6AND5 (քննարկում) 20:01, 25 Սեպտեմբերի 2015 (UTC)
Ընդհանրապես համաձայն եմ, որ ուղղագրական սխալները կամ վրիպակները պետք է շտկենք, պարզապես այս դեպքում հենց գիրքն է այդպես մտածվել։ Վրիպակները ուղղում եմ, եթե նույնիսկ թերթիկ չի լինում ։) --Albero (քննարկում) 06:29, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)
- Վրիպակները կարելի է ուղղել թեկուզ առանց թերթիկի: Բայց տվյալ դեպքում թող մնա ըստ գրքի, այսինքն՝ ըստ հեղինակի մտածածի: --Voskanyan (քննարկում) 07:08, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)
- Հասկանալի է, համամիտ եմ--6AND5 (քննարկում) 08:08, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)
- Վրիպակները կարելի է ուղղել թեկուզ առանց թերթիկի: Բայց տվյալ դեպքում թող մնա ըստ գրքի, այսինքն՝ ըստ հեղինակի մտածածի: --Voskanyan (քննարկում) 07:08, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)