Ագաթա Քրիստի
(Վերահղված է Քրիստի Ագաթաից)
Ագաթա Քրիստի (անգլ.՝ Agatha Christie) կամ բուն անունով՝ Ագաթա Մերի Քլարիսա Միլեր (անգլ.՝ Agatha Mary Clarissa Miller) (սեպտեմբերի 15, 1890 — հունվարի 12, 1976), անգլիացի ոստիկանական արկածային վեպերի, կարճ պատմվածքների և սցենարների հեղինակ։ Նա նաև Մերի Վեստմակոթ (անգլ.՝ Mary Westmacott) անվան ներքո սիրային վեպեր է գրել։
Քաղվածքներ
խմբագրել- Յուրաքանչյուր մարդասպան հավանաբար ինչ-որ մեկի հին ընկերն է[1]։
- Յուրաքանչյուր կին կարող է հիմարացնել տղամարդուն, եթե ցանկանում է, և եթե տղամարդը սիրահարված է նրան[2]։
- Կյանքում չկա ավելի մեծ սխալ, քան արվեստի համաշխարհային գլուխգործոցները տեսնել կամ լսել անպատեհ ժամանակ։ Շատ շատերի համար Շեքսպիրը կորել է, քանի որ նրան ուսումնասիրել են դպրոցում։
- Մարդու գործած չարիքը հաճախ ավելի երկար է ապրում, քան հենց այդ մարդը։
- Ձևացնել, թե ինչ-որ բան գիտես, ավելի դժվար է, քան հենց այդ բանն իմանալը։
- Սովորությունն այն է, երբ ինքդ քեզ մոտ այլևս չես նկատում։
- Հրաշալի է մտածել բնությունը։ Ցանկացած տղամարդ՝ տեսքից բացարձակ անհրապույր, դառնում է ինչ-որ կնոջ ընտրյալը։
- Կյանքում ամեն մեկը պետք է գործի իր սեփական սխալները։
- Միայն այն ակնթարթներին, երբ մարդկանց ծիծաղելի եք տեսնում, հասկանում եք, թե որքան ուժգին եք նրանց սիրում։
- Տղամարդկանց համար անվտանգ չէ իրենց կանանց մասին ճշմարտությունն ասելը։ Զվարճալի է, սակայն կանայք շատ հանգիստ կարող են պատմել ճշմարտությունն իրենց ամուսինների մասին։
- Իմ դետեկտիվ վեպերի պատմությունները մտածում եմ սպասք լվանալիս։ Դա այնպիսի հիմար զբաղմունք է, որ ակամայից սպանության մասին միտք է ծագում։
- Աղջկան ձգում է հենց այն տղամարդը, ով վատ համբավ ունի։ Նրա գլխում միանգամից միտք է ծագում, թե իր սերը նրան կուղղի։
- Այսպիսի ասացվածք կա, որ մեռյալների մասին պետք է ասել կամ լավը, կամ ոչինչ։ Իմ կարծիքով՝ դա հիմարություն է։ Ճշմարիտը միշտ ճշմարիտ է։ Եթե բանը հասել է դրան, քեզ պետք է զսպես ողջերի մասին խոսելիս։ Ի տարբերություն մեռյալների՝ նրանց կարելի է նեղացնել։
- Ոչ այնքան խորաթափանց մարդիկ հակված են վազող աչքերն անմաքուր խղճի անվիճելի ապացույց համարել։ Սակայն, ինչպես հայտնի է, անուղղելի սրիկաները կարող են միանշանակ հանգիստ նայել ձեր աչքերին։
- Տղամարդու և կնոջ փոխադարձ կապվածությունը միշտ սկսվում է շշմեցնող պատրանքով, թե աշխարհում ամեն ինչի մասին միանման եք մտածում։
- Տարօրինակ է այս աշխարհը, որտեղ երկուսը նայում են նույն բանին, բայց տեսնում են միանգամայն հակառակ բաներ։
- Հնէաբանը կանանց համար լավագույն ամուսինն է, որ կարող է լինել։ Որքան կինը ծերանում է, այնքան ամուսնու հետաքրքրությունը նրա նկատմամբ աճում է։
- 99% դեպքերում կանայք իրենց հիմարի պես են դրսևորում, բայց հարյուրերորդին՝ տղամարդկանցից խորամանկ են դուրս գալիս։
- Բարձր հեղինակությունն ամենաառաջնային անհրաժեշտությունն է խարդախի համար։
- Չկա ավելի հոգնեցուցիչ բան, քան մարդը ով միշտ ճիշտ է։
- Երբեք մի մտածեք, որ դուք լավ եք գլուխ հանում նրանից, թե ինչ է պետք ուրիշ մարդկանց[3]։
- Կյանքն այնքան երկար չէ, որ քեզ թույլ տաս ձանձրանալ[3]։
- Ամենամեծ երջանկությունը, որ կյանքում կարող ես ունենալ, երջանիկ մանկությունն է[3]։
- Խելացի մարդն իր ենթադրություններն իր մեջ է պահում[3]։
- Երջանիկ մարդիկ հաջողության չեն հասնում. նրանք այնքան հաշտ են իրենք իրենց հետ, որ նրանց պարզապես ոչինչ այլևս չի հետաքրքրում[3]։
- Կյանքի իրականում կարևոր պահերը մենք նկատում ենք չափազանց ուշ[3]։
- Երբեք ինքներդ մի արեք այն, ինչ ձեր փոխարեն կարող են անել ուրիշները[3]։
- Երբ խոսքը մեծ փողերի մասին է, ցանկալի է չվստահել ոչ ոքի[3]։
- Խոսակցությունները հայտնաբերվել են մարդկանց մտածել խանգարելու համար[3]։
- Լավագույն դետեկտիվը դեպքն է[3]։
- Կյանքը ճանապարհորդության ժամանակ. ահա իսկական երազանքի իրականացումը[3]։
- Փոքր-ինչ չարախոսությունը կյանքին պիկանտ սրություն է հաղորդում[3]։
- Կանայք հազվադեպ են սխալվում միմյանց վերաբերյալ իրենց մտքերն արտահայտելիս[3]։
- Ոչինչ այնքան չի բարդացնում ու ծանրացնում իրավիճակը, որքան նվիրվածությունը[3]։
- Անառարկելի տրամաբանությունը հատուկ է միայն մոլագարներին[3]։
- Փաստը, որ զարթուցիչը չի զնգացել, շատ մարդկային ճակատագրեր է փոխել[3]։
- Եթե փորձես անցյալը վերակենդանացնել, վերջիվերջո այն քո առջև է հառնում խեղաթյուրված կերպարանքով[3]։
- Եթե ձեր երազանքներին վիճակված չէ իրականանալ, շատ ավելի լավ է ժամանակին ընդունել դա ու շարժվել առաջ, փոխանակ կենտրոնանաս կործանված հույսերիդ վրա[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 51. ISBN 978-99941-1-748-2.
- ↑ Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 81. ISBN 978-99941-1-748-2.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Սոֆա Պետրոսյան (21.02.2018)։ «Ցանկացած կին ունակ է հիմարացնել ամուսնուն»։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։