Օդանավակայան
Օդանավակայան, հիմնական մասը հսկայական թռիչքադաշտն է, որտեղից մեկնարկում և որտեղ վայրէջք են կատարում ինքնաթիռները։ Սովորաբար օդանավակայանները կառուցում են քաղաքներից բավականաչափ հեռու, որպեսզի ինքնաթիռների աղմուկը չխանգարի քաղաքի բնականոն կյանքը, և չզբաղեցվեն քաղաքների կենսականորեն անհրաժեշտ տարածքները։
Քաղվածքներ
խմբագրել- Հետաքրքիր բան են օդանավակայանները: Թերևս մենք հասկանում ենք միայն դրանց հիմնական նշանակությունը: Մինչդեռ բացի այդ հիմնական նշանակությունից օդանավակայաններն ունեն մի կարևոր առանձնահատկություն, որի մասին մենք հաճախ չենք մտածում: Սա փաստորեն այն վերջին կետն է, ուր մենք դնում ենք մեր ոտքը հողի վրա՝ աշխարհի մի հատվածում: Հաջորդ կետը, ուր դարձյալ ոտք կդնենք հողի վրա, աշխարհի մեկ այլ հատվածում է, հազար կամ տասը հազար կիլոմետր այն կողմ: Եվ այդ երկու կետերից մեզ բաժանում է ընդամենը մեկ քայլ: Մի՞թե հետաքրքիր չէ: Եվ, առհասարակ, ես սիրում եմ օդանավակայանները, մանավանդ միջազգային խոշոր օդանավակայանները, որոնք իրար են կապում աշխարհի մի ծայրը մյուս ծայրի հետ, և որտեղ կարելի է հանդիպել տասնյակ, գուցե հարյուրավոր ազգությունների մարդկանց[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աբել Միքայելյան, Մշկո Մշկոյանի արկածները, Ե., Դարակ, 2022: