«Օդապարուկ թռցնողը», աֆղանական ծագում ունեցող ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիի առաջին վեպը։ Լույս է ընծայվել 2003 թվականին «Riverhead Books» հրատարակչության կողմից։

Քաղվածքներ

խմբագրել
  • Գիրքը լիովին պատկանում է գրողին միայն այն ժամանակ, երբ դեռ երևակայությունից առարկայական չի դարձել։
  • Ես հասկացել եմ, որ ճիշտ չէ, երբ ասում են թե անցյալը կարող ես թաղել։ Որովհետև անցյալն իր ճանկերով մակերես է դուրս գալիս։
  • Հետո նա հիշեցնում էր մեզ, որ նույն կրծքից սնված մարդկանց միջև եղբայրություն կա, որի առաջ անզոր է նույնիսկ ժամանակը։
  • Ուրեմն, անկախ նրանից, թե ինչ է սովորեցնում մոլլան, կա միայն մի մեղք, միայն մեկը։ Դա գողությունն է։ Ցանկացած այլ մեղք գողության մի տեսակ է։
  • Երբ մարդ ես սպանում, գողանում ես նրա կյանքը, գողանում ես նրա կնոջից ամուսին ունենալու իրավունքը, երեխաներին զրկում հորից։ Երբ սուտ ես ասում, գողանում ես ճշմարտությունն իմանալու որևէ մեկի իրավունքը, երբ խաբում ես, գողանում ես արդարության իրավունքը։
  • Գողությունից ավելի վատ արարք չկա, Ամի՛ր։ Մի մարդ, ով վերցնում է այն, ինչ իրենը չէ, կյանք լինի, թե նաանի կտոր, թքել եմ նման մարդու վրա։ Եվ եթե մեր ճանապարհները երբևէ հատվեն, աստված օգնի նրան։
  • Եթե վերևը աստված կա, հուսով եմ, որ նա շատ ավելի կարևոր գործեր ունի, քան հետևելը, թե ես ինչպես եմ վիսկի խմում կամ խոզի միս ուտում։
  • Մի տղա, ով իր պատիվը չի պաշտպանում, դառնում է մի մարդ, ով ոչ մեկի պատիվը չի պաշտպանի։
  • Քաբուլում օդապարուկ կռվեցնելը մի քիչ նման էր պատերազմի գնալուն։
  • Աֆղանները ազատասեր ժողովուրդ են, աֆղանները պաշտում են ավանդույթը, բայց զզվում են կանոններից։ Այդպես էր նաև օդապարուկ կռվեցնելու գործում։ Կանոնները պարզ են․ դրանք չկան։ Թռցրո՛ւ օդապարուկդ։ Կտրի՛ր հակառակորդների լարը։ Հաջողությո՛ւն քեզ։
  • Հոմայրան ու ես` ընդդեմ ամբողջ աշխարհի։ Եվ ես քեզ ասեմ, Ամի՛ր ջան, ի վերջո ամբողջ աշխարհը միշտ հաղթում է։ Կյանքն այդպիսին է։
  • Խոցերը բուժվում են, համբավը՝ ոչ։
  • Քաբուլ վերադառնալը նման էր հին, մոռացված ընկերոջը հանդիպելուն ու տեսնելուն, որ կյանք նրան չի խնայել, և նա դարձել է անտուն ու աղքատ։
  • Ես կարծում եմ, դա է ճիշտ քավությունը, երբ մեղքի զգացումը ստիպում է բարին անել։

Գրքի մասին

խմբագրել
  • Այս գիրքը գրելիս ես փորձել էի պատկերել Աֆղանստանն իր ողջ բարդությամբ, երկրի հարուստ ավանդույթները, ազգային ոգու պոեզիան, գեղեցկությունը, ինչպես նաև բարդ ու խնդրահարույց դինամիկան, որը մինչ օրս շարունակում է քայքայել աֆղանական կյանքի կարևորագույն կողմերը։ Դա արջի ծառայություն կլիներ իմ ընթերցողներին և դավաճանություն իմ՝ որպես գրողի նկատմամբ, եթե անտեսեի դա։ Բորբոքված ամբոխը իրականում քարոզչություն էր ուզում, որտեղ Աֆղանստանը կերևա որպես հպարտ երկիր՝ լի հպարտ մարդկանցով, որոնք հերոսական արարքներ են գործում։ Դրանով ես, իհարկե, հետաքրքրված չէի։ Վիպասանի գործը չէ մխիթարել, վեհացնել կամ մաքրագործել։ Սվելի շուտ նրա գործն է անհարմար մտքեր առաջացնել, քննել այն, ինչը մարդուն գիշերը արթուն է պահում, ուսումնասիրել ցավալի խզվածքները և փորձել ողորմածություն ու հույս գտնել։
  • Հզոր ու հիշողության մեջ մնացող գիրք դեռահասության շրջանում ձևավորվող տղայի մասին, որի երկիրը իր վերջին խաղաղ օրերն է ապրում ռուսական զորքի ներխուժումից առաջ։ Գիրք ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական իրադարձությունների ու հեղափոխության մասին, որքան մի ցայտուն ու հոգուդ խորքը հասնող պատմություն համառ պայքարի, հավատարմության, նախապաշարումների և բռնության մասին․․․ անմոռանալի ու շշմեցնող ազդեցիկությամբ։
The New York Times Book Review
  • Շշմեցնող գիրք․․․ ոչ մի ավելորդ ոճավորում, ոչ մի հնարանք, զուտ չոր ու սթափ պատում ընկերության և ընտանիքի մասին մի մտերմիկ զրույց, դավաճանության ու փրկության պատմություն, ու ո՛չ քարտեզ է պետք, ո՛չ էլ հատուկ ուղեցույց Աֆղանստանում կատարվող այս զգայացունց պատմությանը ապրումակցելու համար։ Տեղ-տեղ ցավեցնող և ամեն տեղ անկեղծ, ամեն տեղ գրված սիրով։
The Washington Post Book Review
  • Իսկական գանձ․ զգայացունց պատմություն դավաճանության ու քավության մասին՝ ուրվագծված Աֆղանստանի նորագույն շրջանի ողբերգական իրադարձություններով։ Պարզապես անհնար է չսիրահարվել այս գրքին։
Kirkus Reviews
  • Կլանող գիրք․․․ մի շնչով կարդացվող․․․
Newsday
  • Հուշեր արթնացնող ու հանճարեղ․․․
Chicago Tribune
  • Բացառիկ պատմություն։
People

Աղբյուրներ

խմբագրել
  • Խալեդ Հոսեյնի, Օդապարուկ թռցնողը, Երևան, 2021։