Օսման Օզչելիք
թուրք քաղաքական գործիչ
(Վերահղված է Օզչելիք, Օսմանից)
Օսման Օզչելիք (ծնվել է՝ 1952), քուրդ քաղաքագետ, Թուրքիայի խորհրդարանի քուրդ միակ պատգամավորն է։
Քաղվածքներ
խմբագրել- 1915 թ. հայերի հետ տեղի ունեցածների համար ներողություն խնդրելն անհրաժեշտոթյուն է։
- 200 թուրք մտավորականների համագործակցությամբ ստեղծված համացանցային ստորագրությունների կայքի («Մենք ներողություն ենք խնդրում») վերաբերյալ (2008-ի դեկտեմբերի 22, Թուրքիայի խորհրդարան)[1]
- Քրդաբնակ շրջաններում առկա այսօրվա պետական զինված ջոկատների նման, 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից քրդերից կազմված զինված ջոկատները բազմաթիվ հայերի են սպանել։ Նրանք սպանվել են հայ լինելու համար[1]։
- Ես անձնապես ներողություն եմ խնդրում հայերից[1]։
- Ես իմ անունից եմ հայերից ներողություն խնդրում։ Որևէ հանցանք չեմ գործել, բայց հայերից ներողություն եմ խնդրում[1]։
- Ինչ աստիճան մեղք է գործվել՝ սպանելով անմեղ հայերին։ Դեռ մանուկ հասակից այդ մասին շարունակ պատմություններ եմ լսել։ Հայկական կոտորածն իրականացվել է Օսմանյան Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված, նաև քրդերից բաղկացած «համիդական խմբերի» կողմից։ Այդ խմբերը մեծ թվով հայերի սպանեցին։ Նրանք շատ անգամ մեկ շարքով կանգնեցնում էին հայերին ու գնդակահարում։ Նրանց մի մասը մահացավ, մյուսներն էլ տարածվեցին տարբեր երկրներով մեկ[1]։