Օձ
Օձ (Ophidia կամ Serpentes), ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգ։
Քաղվածքներ
խմբագրել- Օձն իր թույնից չի մահանա[1]։
- Օձը բույնը մտնելիս ուղղվում է[1]։
- Օձի կծածը պարանից էլ կվախենա[1]։
- Օձից վախեցածը մողեսից էլ կվախենա[1]։
- Օձի մահը որ գալիս է, գնում, ճանապարհի մեջտեղն է պառկում[1]։
- Օձը ոտքեր չունի, սուտը՝ արմատներ[1]։
- Օձը դաղձից է փախչում, դաղձն էլ գնում, օձի դռանն է բսնում[1]։
- Օձը տաքացնողին է կծում[1]։
- Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա[1]։
- Օձի սևն էլ անիծվի, սպիտակն էլ[1]։
- Օձն իր շապիկը կփոխի, բնավորությունը չի փոխի[1]։
- Օձը երբեմն է կծում, չարամիտն՝ ամեն քայլափոխում[1]։
- Օձն ուղիղ բամբուկի մեջ էլ է աշխատում գալարվել[1]։
- Օձի փայլը դրսից է, մարդունը՝ ներսից[1]։
- Օձն ասում է՝ այդ ես չեմ գալարվում, ճանապարհն է ոլոր–մոլոր[1]։
- Օձի ձագն ուզեց կետ ձկանը կուլ տալ[1]։
- Օձը գլխից պիտի սպանել[1]։
- Օձի կծածը կքնի, քաղցածը չի քնի[1]։
- Օձի թույնը օձին չի վնասի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել