Ֆրեդերիկ Ֆեյդի
(Վերահղված է Ֆրէդէրիկ Ֆէյդիից)
Ֆրեդերիկ Արման Ֆեյդի (ֆրանսերեն՝ Frédéric-Armand Feydit) (ապրիլի 15, 1908 — մայիսի 11, 1991), ֆրանսիացի լեզվաբան և հայագետ։
Քաղվածքներ
խմբագրել- Կեանքիս ամէն մէկ վայրկեանը նուիրած եմ հայերէնի ուսումնասիրութեան եւ թէ իմ գիտցած լեզուների մէջ հայերէնը բացառիկ է... նախ՝ որպէս զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաեւ՝ իր ճկունութեամբ, նոր բառեր կազմելու դիւրութիւններով[1]։
- Մենք վստահ ենք, որ բառերու ճշգրիտ իմաստը տուող լեզու մը որ կայ՝ հայերէնն է եւ կ՝առաջարկենք որ անոր տրուի նախապատւութիւնը՝ փոխանակ, «Էսպերանթօ»֊ին[1]։
- ՄԱԿ֊ի համար որպես միջազգային լեզու առաջարկելու առթիվ, ամերիկացի հայագետ Սոլտեքսի հետ միասին
- …Զբաղմունքներուս նյու՞թը այսօր։ Մեկն ու միակը՝ հայերենը։ Գրաբարը, հայոց բարբառները։ Այս է իմ սիրուս առարկան։ Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսօր իսկ զորություն ունի ազատորեն և ստույգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները և բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ։ Կյանքիս ամեն մի վայրկյանը նվիրված է այդ ուսումնասիրությանը[2]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17։
- ↑ Օտարազգի մեծերը հայոց լեզվի և Մեսրոպ Մաշտոցի մասին (2011-01-27)։ Վերստացված է՝ 2011-07-11։
Արտաքին հղումներ
խմբագրել