Ջեք Գևորգյան
(Վերահղված է Jack Kevorkianից)
Ջեք Գևորգյան (անգլ.՝ Jack Kevorkian, մայիսի 26, 1928 — հունիսի 3, 2011), ամերիկահայ արգելված ախտաբան, ով հայտնի է որպես իր հիվանդների նկատմամբ էվթանազիա կիրառող։ Նրան տվել են «Բժիշկ մահ» մականունը։
Քաղվածքներ
խմբագրել- Երբ քո խիղճն ասում է՝ օրենքն անբարոյական է, նրան մի՛ հետևիր[1]։
- Պետք չէ շահարկել որևէ թեմա, հատկապես ցեղասպանության գաղափարը։ Հակառակը, այն պետք է համարել ազգը միավորող գաղափար, կոչ[2]։
- Ազգի գոյության համար ամենակարևոր հատկանիշը լեզուն է՝ հայերենը։ Պետք է լավ սովորել լեզուն և ամեն հայի տանը ամեն օր պետք է հայկական թերթ գնեն։ Կարևորագույնը հայրենիքը, սփյուռը և լեզուն են, մնացյալը միայն պաշտոնական, ձևական են։ Սեփական գործը, շահը, քաղաքականությունը անկարևոր են։ Ազգին միավորող ու պահող միակ բանը լեզուն է և ավանդույթները, որոնք կարող ես վայելել միայն քո լեզվով[2]։
- Հայերը պիտի հասկանան, որ իրենք մենակ են և միայն իրենք իրենց վրա կարող են հույս դնել։ Դա հեշտ չէ։ Բայց դա է միակ ելքը[2]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ (մայիսի 28, 1994)«Washington Post»: A3.
- ↑ 2,0 2,1 2,2 (2011-01-23)««Ազգի գոյության համար ամենակարևոր հատկանիշը լեզուն է` հայերենը»,- Ջեք Գևորգյան». Retrieved on 2011-01-25.