Սողոմոն Իմաստուն
(Վերահղված է Solomonից)
Սողոմոն (եբրայերեն՝ שְׁלֹמֹה), Իսրայելի և Հուդայի թագավոր մ.թ.ա. 900-ականներին, նախքան նրանց բաժանումը, և նշվում է իբրև Առակաց Գրքի մեծ մասերի հեղինակ։
Քաղվածքներ
խմբագրել- Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարի խոսքերը։ (առաջին նախադասություն, որ գրվել է հայերեն այբուբենով, Մեսրոպ Մաշտոցի միջոցով)[1]։
- Իմաստությունը շնորհ է, հիմարությունը՝ մեղք[1]։
- Իմաստուն մարդը հիմարի հետ վիճելիս ոչ թէ պիտի բարկանա, այլ ծիծաղի[1]։
- Իմաստունների հետ ընկերություն անողը ինքն էլ իմաստուն կդառնա, իսկ տխմարների հետ ընկերակցողը կտխմարանա[1]։