Աբուլ Ֆարաջ (արաբ.՝ أبو الفرج الأصفهاني‎‎, 897, Սպահան — նոյեմբերի 21, 967), արաբ բանաստեղծ, գիտնական։

Իլյուստրացիա Աբուլ Ֆարաջի «Երգերի գրքից»

Քաղվածքներ

խմբագրել
  • Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը[1]։
  • Հիմարները նկատում են միայն մարդկանց վրիպումները և ուշադրություն չեն դարձնում նրանց արժանիքներին։ Նրանք նման են այն ճանճերին, որոնք ջանում են նստել մարմնի միայն բորբոքված մասի վրա[2]։
  • Այն հոգին, որի մեջ չկա իմաստություն, մեռած է։ Բայց եթե այն հարստացնես ուսուցմամբ, նա կվերակենդանանա խոպան հողի նման, որի վրա անձրև է տեղացել[3]։
  • Հիմարության նկատմամբ ներողամիտ վերաբերմունքը հատուկ է յուրաքանչյուր խելացի մարդու [4]։
  • Իրեն հենց սկզբից պատշաճ ձևով պահող մարդը փրկված է խղճի խայթից[5]։
  • Հույս մի դնիր դյուրաբորբոք ընկերոջ վրա, եթե նա բնավորությամբ նույնիսկ բարի մարդէ[6]։
  • Ամենածանր վիրավորանքն այն է, որը գալիս է այնպիսի մարդուց, որին դու ոչ մի վատ բան չես արել[7]։
  • Լավագույն գովասանքն այն է, որը գալիս է այնպիսի մարդուց, որին դու ոչ մի լավ բան չես արել[8]։
  • Հարբեցողությունը բոլոր արատների մայրն է[9]։
  • Գինին չորս հատկություն է հաղորդում յուրաքանչյուրին, ով այն խմում է։ Սկզբում մարդ սկսում է նմանվել սիրամարգի՝ նա փքվում է, նրա շարժումները սահուն են ու վեհապանծ։ Այնուհետև նա ձեռք է բերում կապիկի բնավորություն և սկսում է բոլորի հետ կատակել ու կոկետություն անել։ Հետո նա նմանվում է առյուծի և դառնում է անձնասպան, գոռոզ, իր ուժերին վստահ։ Բայց վերջում նա վերածվում է խոզի և, նրա նման թավալվում է ցեխի մեջ[10]։
  • Ինչո՞ւ նախանձները ինչ որ բանից վշտացած են։ Որովհետև նրանց տանջում են ոչ միայն սեփական անհաջողությունները, այլև ուրիշների հաջողությունները[11]։
  • Սանձարձակությունը դրսևորվում է ոչ միայն արարքներում, այլև բառերում[12]։
  • Խուսափիր երկարաբանությունից, քանի որ այն նման է մեծ տարածության, որտեղ շատ են գայթաքարերը[13]։
  • Այն, ինչ թաքցնում ես թշնամուց, մի հայտնիր նաև բարեկամիդ, որովհետև երաշխիք չկա, թե բարեկամությունը հավիտյան կտևի[14]։
  • Ուտելիքը, որը չի մարսվում, ուտում է նրան, ով այն կերել է[15]։
  • Չափավորությունը բնության դաշնակիցն է և առողջության պահապանը։ Ուստի, երբ դուք խմում եք, երբ դուք ուտում եք, երբ շարժվում եք և նույնիսկ սիրում եք՝ պահպանեք չափավորություն[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 95։
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 179։
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 218։
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 254։
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 446։
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 470։
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 584։
  8. Բանականության սիմֆոնիա, էջ 593։
  9. Բանականության սիմֆոնիա, էջ 602։
  10. Բանականության սիմֆոնիա, էջ 604։
  11. Բանականության սիմֆոնիա, էջ 618։
  12. Բանականության սիմֆոնիա, էջ 649։
  13. Բանականության սիմֆոնիա, էջ 652։
  14. Բանականության սիմֆոնիա, էջ 656։
  15. Բանականության սիմֆոնիա, էջ 673։
  16. Բանականության սիմֆոնիա, էջ 674։