Կյանք
Կյանք, մատերիայի գոյության ակտիվ ձև, որը որոշակի առումով ավելի բարձր է գոյության ֆիզիկական և քիմիական ձևերից։
Աղբյուրով
խմբագրել- Ազատ մարդը ոչ մի բանի մասին այնքան չի մտածում, որքան մահվան, և նրա իմաստնությունը ոչ թե մահվան, այլ կյանքի վերաբերյալ խորհելու մեջ է[1]։
- Մեռածների ու ողջերի վեճի մեջ միշտ իրավացի են ողջերը[2]։
- Կյանքը միշտ սպասում է հարմար պահի, որպեսզի գործի[3]
- Լիարժեք կյանք ապրելու համար, հարկավոր է գտնվել անընդհատ շարժման մեջ։ Եվ միայն այդ ժամանակ մի օրը նման չի լինի մյուսին[3]։
- Կյանքը երբեմն լինում է զարմանալիորեն ժլատ՝ մարդը օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով չի ստանում ոչ մի նոր տպավորություն։ Իսկ հետո նա կիսաբաց է անում դուռը և մարդու վրա է թափվում մի հսկա ձնակույտ[3]։
- Կան մարդիկ, ովքեր [աշխարհ]] են եկել, որպեսզի կյանքում քայլեն միայնակ ։ Դա վատ չէ, լավ էլ չէ, դա կյանքն է[3]։
- Կյանքը գուցե հեռացնում է մեզ մեր ընկերներից, թույլ չի տալիս մտածել նրանց մասին, բայց նրանք կան, գոյություն ունեն ինչ-որ տեղ՝ լուռ, մոռացված, բայց և այնքա՜ն հավատարիմ։ Եվ երբ հանկարծ մի օր մեր ճամփաները խաչվում են, նրանք մեր ուսերից բռնած՝ խնդության ճիչերով թափ են տալիս մեզ։ Իհարկե, մենք սովոր ենք սպասել[4]…
Առանց աղբյուրի
խմբագրել- Եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող Եհովան, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։ Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու.
«Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի»։
- Կյանքը պայքար է հանուն անմահության․․․
- «Բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի։»
- «Եթե դուք դիտում եք, թե ինչպես եք զայրանում, զայրույթը նվազում է։ Իսկ եթե դիտում եք սերը, սերն աճում է։ Բուն դիտումն ամեն ինչ փոխում է։»
Քշիշտոֆ Զանուսի (ֆիլմից)
խմբագրել- Կյանքը ժառանգական հիվանդություն է՝ մահացու ելքով, որը փոխանցվում է սեռական ճանապարհով։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 85. ISBN 99930-2-263-2.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 28.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Պաուլո Կոելյոի 40 ոգեշնչող ցիտատները mediamag.am կայքում
- ↑ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկանց երկիրը» grqamol.am կայքում
Փիլիսոփայություն |
Բարություն — Չարություն |
Կյանք — Մահ |
Անմահություն |
Հոգի — Ազատություն — Ես |
Կենցաղ — Իրականություն |
Փաստ — Թեորիա — Աքսիոմ — Հիպոթեզ |