Վիլյամ Սարոյան

հայ վիպագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրող, սցենարիստ (1908-1981)

Վիլյամ Սարոյան (անգլ.՝ William Saroyan, օգոստոսի 31, 1908 — մայիսի 18, 1981), հայազգի ամերիկացի ականավոր գրող։

Աղբյուրով

խմբագրել
  • Կ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ,
    որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը,
    որուն բոլոր պատերազմները կռված են եւ հաղթուած,
    կառոյցները՝ փշրուած,
    գրականութիւնը՝ չէ կարդացուած,
    երաժշտութիւնը՝ չէ լսուած
    եւ աղօթքները՝ էլ չեն պատասխանուած։
    Համարձակեցէ՛ք բնաջնջել Հայաստանը։

Տեսէ՛ք թէ կրնա՞ք։
Աքսորեցէ՛ք դէպի անապատները առանց հացի եւ ջուրի։
Այրեցէ՛ք անոնց տուներն ու եկեղեցիները։
Յետոյ տեսէ՛ք, թէ անոնք արդեօք կրկին չեն խնդա, երգէ կամ աղօթէ։
Որովհետև երբ անոնց երկուսը աշխարհի որեւէ մասում հանդիպէ,
տեսէ՛ք, թէ անոնք արդեօք մի Նոր Հայաստան չեն ստեղծէ[1]։

 
Վիլյամ Սարոյանը (1940)
  • «Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մի այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից ամեն մեկը։ Հարուստների ազգության։»
    • «The Armenian Writers : A Short Story» (1954)
  • Ինչ-որ տեղ, ինչ-որ բան այնպես չէ...
  • Ես գրում եմ, որ հիշեցնեմ։ Իսկ դուք կարդում եք, որ չմոռանաք[2]։
  • Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն[2]։
  • Ամեն ճիշտ բան անմահ է[2]։
  • Պատերազմը ամենասարսափելի բանն է, ինքնապաշտպանությանն հավասար չարիք, դրա համար բոլորը, և իհարկե, այդ թվում նաև մենք՝ գրողներս, ամեն ինչ պիտի անենք պատերազմը կանխելու համար[2]։
  • Ես Ամերիկայի ամենամեծ թերթերից մեկի թղթակցին ասացի, որ մենք բոլորս էլ հայ ենք, որ աշխարհում ամեն մարդ մի քիչ հայ է, այսինքն՝ ուզում էի ասել, որ մենք բոլորս նույն ընտանիքին ենք պատկանում։ Ես իմ անձը չեմ կարող ուրանալ, իմ ընտանիքը չեմ կարող ուրանալ։ Եթե ուրանամ, չեմ կարողանա գրել, իմ գրածը կեղծ կլինի[2]։
  • Հայերենը հայուն խորհուրդն է[3]։
  • Կարդալը մարդուն գիտակ է դարձնում, գրելը՝ շիտակ( էջ 22)[4]
  • Իրականությունը շատ է անցողիկ, և նրա անշտապ ակնթարթի իմաստը պահպանող նկարագրությունն արդեն մեծ բան է. որոշ նվաճում է գրականության համար (էջ 23)[4]։
  • Միայն քնի մեջ է մարդ իրեն ապրելիս զգում[4]։
  • Միայն քնի մեջ են դարերը դառնում ակնթարթ, անհունը վերածվում է հավերժի մանրիկ, շոշափելի մասնիկի (էջ 35)[4]։
  • Չքավորությունը գուցեև լավ բան է, սակայն սովածությունն անտանելի է (էջ 36)[4]։
  • Մահն ու հիվանդությունները ընտրյալներ չեն ճանաչում։ Նրանք այցելում են բոլոր մարդկանց (էջ 49)[4]։

Առանց աղբյուրի

խմբագրել
  • «Ես օտարացված մարդ, ստախոսին հայտարարված եմ. Օտարացրեց մարդ, իմ երկիր ինքս ինձ իմ ընտանիք, իմ ընկեր, իմ աշխարհ, իմ ժամանակ և' իմ մշակույթ։ Ես չեմ օտարանում․․․»
  • «Կ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմութիւնը վերջ գտած է եւ պատերազմները հաղթուած, կառոյցները` փշրուած, գրականութիւնը՝ չէ կարդացուած, երաժշտութիւնը՝ չէ լսուած եւ աղօթքները՝ չեն պատասխանուած։ Համարձակեցէ՛ք բնաջնջել այս սերունդը։ Սեպեցէք, թէ դարձեալ 1915-ի Համաշխարհային պատերազմ է, քանդեցէ՛ք Հայաստանը, տեսէ՛ք թէ կրնա՞ք։ Աքսորեցէ՛ք իրենց տուներէն դէպի անապատները, ձգեցէ՛ք առանց հացի եւ ջուրի, այրեցէ՛ք անոնց տուներն ու եկեղեցիները։ Տեսէ՛ք թէ անոնք ինչպէ՛ս պիտի վերածնին։ Տեսէ՛ք, թէ անոնք ինչպէ՛ս կրկին պիտի խնդան։ Տեսէ՛ք, թէ կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելէ, դուք՝ շան լակոտներ, համարձակեցէ՛ք բնաջնջել զիրենք»։
  • «Հայերենը հայուն խորհուրդն է։»
  • «Բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի։»
  • «Թեև անգլիերեն կը գրեմ ու հակառակ անոր, որ ծնունդով ամերիկացի մըն եմ, ինքզինքս կը նկատեմ հայ գրող մը։ Գործածած բառերս անգլիերեն են։ Միջավայրը, որու մասին կը գրեմ, ամերիկյան է։ Ոգին, որ կ՚ստիպե ինձ գրել, սակայն հայ է։ Ուրեմն հայ գրող մըն եմ։ Խորապես կը սիրեմ հայ գրողներու մեծ ընտանիքին պատկանելու պատիվը։»
  • «Ուր որ կերթաս՝ պոռա Հայաստան։»
  • «Ես հայերեն գիտեմ, ատի ինձ կօգնի անգլիերեն գրելու»
  • «Նա հայ կյանքի և մշակույթի խորհրդանիշն էր․ ինչ երկնքի տակ էլ որ գտնվեր։ Ես զգացի, որ Չարենցն իմ եղբայրն է։ Ես սիրեցի նրան, հիացա նրանով։ Ես հպարտ էի, որ հայրենակիցն եմ, նրա արվեստակիցը։ Ես առհավետ հավատարիմ կմնամ Չարենցի հիշատակին։»

Վիլյամ Սարոյանի մասին

խմբագրել
  • Սարոյանը օժտված է մի այնպիսի ձիրքով, որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց: Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի: Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: Բայց այդ բարությունը ոչ թե սառը հայեցողական է, այլ զարմանալի գործոն, իսկ սերը՝ այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս նաև, թե նա ի՛նչ չի սիրում և չի՛ կարող սիրել: Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով, և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում: Բայց այս ամենը ջերմացած է սրտի մի այնպիսի կրակով, որ ապրել ես ուզում և ոչ թե մեռնել, փառաբանում ես կյանքը և ոչ թե անիծում:
«Իմ սիրտը լեռներում է» դրամայի բեմադրությունն ամենից առաջ ցույց է տալիս, թե ինչ մեծ կարելիություններ ունի Վարդան Աճեմյանի տաղանդը: Մի բոլորովին ուրիշ առիթով էլ երևաց ու հաստատվեց, որ նրա միտքը որոնող է, որ նրա մեծ ձիրքը չի սիրում հանգստանալ, որ նա մեկն է այն հազվագյուտ արվեստագետներից, որոնց կոչում են «մշտապես երիտասարդ»[5]:
Պարույր Սևակ

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Անի Բաքալեան։ Ամերիկահայեր (անգլերեն)։ Վերստացված է՝ 2009-04-16։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Վիլյամ Սարոյան։ Մատենագիտություն» գիրքը՝ pdf ֆորմատով
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 49. ISBN 99930-2-263-2. 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր 4 հատորով, հ. 1: 1986թ., 488 էջ
  5. Է. Մեհրաբյան, Նորից քեզ հետ, Երևան, 1990:


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վիլյամ Սարոյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: