Հայաստան
պետություն Հարավային Կովկասում
Հայաստան, պետություն Հարավային Կովկասում։ Մշակութային, կրոնական և քաղաքական տեսանկյունից ընդունված է համարել եվրոպական երկիր։ Մայրաքաղաքն է Երևանը։ Ներկայիս ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Հայոց անվանադիր նախնին Հայկն է։ Սերունդները հետագայում նրա անունով էլ կոչվել են՝ հայկազունք, հայք, հայեր, երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ։ Միջին դարերում «Հայ» արմատին ավելացավ «-ստան»՝ տեղանք նշանակող վերջածանցը, և երկրի անունը դարձավ Հայաստան։
Քաղվածքներ
խմբագրել- Հայաստանը մեր արևն է, մեր քարն է, մեր ծովն է, մեր պատմությունն է, մեր ամբողջականությունն է։ Եթե չլիներ Հայաստանը, մենք դժբախտ կլինեինք։ Մեզ համար մեծ բախտ է, որ մեզ զորավիգ է ռուս ժողովուրդը[1]։
- Հայաստանի պատմության մեջ ես գտա մի ամբողջ ուրույն աշխարհ, որտեղ հազարավոր խիստ հետաքրքրական բարդ հարցերը բորբոքում էին գիտական հետաքրքրությունս[1]։
- Հիմա լքել Հայաստանը, միևնույնն է թե անցյալ դարերում լքել Ավարայրի դաշտը և մենակ թողնել Վարդանին, միևնույնն է, թե առանց դիմադրելու հակառակորդին հանձնել Անիի բանալիները[2]։
- Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ թե Հայաստանը։
- Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ։
- Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից։ Հայաստանը՝ ամենաբարի, ամենաբերրի և ամենա-ամենաազգն է։ Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը։ Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և … մենք բոլորս, որ գիտենք նրանց։
- Տակավին ուսանող՝ զգում էի Հայաստանի Հանրապետության կախարդական ուժը, քանզի շատերս ծնված և դաստիարակված լինելով Սփյուռքում՝ զրկված էինք ազգային ինքնության խորհրդանիշների պարգևած հպարտությունից։ Օրինակ՝ պատկերազարդ դասագրքերի ու հանրագիտարանների գունավոր էջերում ուրիշ երկրների դրոշակների և քարտեզների կողքին մերը բացակայում էր։ Թեև գոյություն ուներ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, իմ սերնդակիցների մեծ մասին թվում էր, թե մենք ժողովուրդ ենք՝ առանց սեփական հայրենիքի։ Մեր ծնողների հայրենիքը «Էրգիրն» էր՝ նախկին Օսմանյան կայսրությունում, իսկ իրենք՝ մեր ծնողները, հայրենիքից զրկված, սարսափելի բռնագաղթից ու կոտորածից փրկվածներն էին…[3]
- Ռիչարդ Հովհաննիսյան, «Հայաստանի Հանրապետություն, առաջին տարին՝ 1918-1919թթ.» աշխատություն
- Չեմ կարող չնշել, որ Հայաստանում, որը ինքնուրույն ճարտարապետական ոճ ունեցող հին երկիր է, շինարարական արվեստը փայլուն հաջողություններ ունի իր հմուտ և կարկառուն վարպետների շնորհիվ։ Իմ կարծիքով Հայկական ռեսպուբլիկայում ճարտարապետության ժամանակակից գեղարվեստական ձևերը մոտ ապագայում իրենց լրիվ արտահայտությունը կգտնեն[4]։
- Իվան դա Կոստա Պինտի, Հայաստան այցելած բրազիլական ճարտարապետների պատվիրակության ղեկավար, 1956
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 249։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 250։
- ↑ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է ապրել դաշնակցական հովերով։ 1in.am (հոկտեմբերի 14, 2015 թ.)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 14, 2015 թ.։
- ↑ Ստեփան Կուրտիկյան, Երևան, Պետական գիտա-տեխնիկական հրատարակչություն, Երևան-1960, էջ163: