Երևան

Հայաստանի մայրաքաղաք

Երևան, Հայաստանի մայրաքաղաք։

Քաղվածքներ խմբագրել

  • Երևանը հայ ժողովրդի եռանդի և արիության իսկական դրսևորման քաղաքն է։ Ես իմ կյանքում չեմ տեսել ոչ մի այնպիսի քաղաք, որը նման լիներ Երևանին, ուր բնակչությունը պատմական այդքան կարճ ժամանակահատվածում այդքան արագ աճեր[1]։
Ժան Պոլ
  • Ես աշխարհի շատ քաղաքներում եմ եղել, բայց չգիտեմ մի ուրիշ քաղաք, որն աճեր այսքան արագորեն, լիներ այսքան գեղեցիկ, ինչպես Երևանը[1]։
Վիլյամ Սարոյան
  • Գլխավորը, որը առանձնացնում է Երևանը խորհրդային մյուս քաղաքներից, բնակիչների բնավորությունն է։ Չլինելով հիշաչար, նրանք ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել հիշատակներից, տեսնելով նրա մեջ առաջնաշնորհը։ Նրանք չտեսնված աշխատասեր են[1]։
Իլյա Էրենբուրգ
  • Ինձ վրա հսկայական տպավորություն թողեցին հանրապետության մայրաքաղաքի ճարտարապետական համալիրները։ Ինձ թվում է, որ կգա ժամանակ, երբ Երևանը կդառնա աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը[1]։
Պաբլո Ներուդա
Իմ Հայաստանի զարդն ես Երևա՛ն։
Աշոտ Գրաշի
  • Արևի պես դու անմար ես,
Խնդուն Երևան,
Շողշողուն, պերճ լույսերի մեջ
Խայտուն Երևան,
Վարդագույն ես, մեր հոգում ես,
Մեր տուն Երևան,
Դու գալիքն ես, հրաշալիքն ես
Կերտում, Երևան։
Սարմեն

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երևան հոդվածը նաև Վիքիպեդիայում: