Բնավորություն
Բնավորություն, աշխատանքի և իր նկատմամբ ունեցած վերաբերմունքի կայուն գծերի ամբողջություն։ Բնավորությունը արդյունք է արտաքին միջավայրի, դաստիարակության ու կրթության[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Լրջությունը բնավորության հիմքն է[2]:։
- Բնավորություն ու բարեկեցություն. ահա այն գույները, որոնցով պերճանում են մարդուս արժանիքները։ Մեկն առանց մյուսի թերի է[2]։
- Հասարակության մեջ ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան կամազուրկ բնավորության տեր մարդը[2]։
- Բնավորությունը ապրում է մարդու մեջ, համբավը` նրանից դուրս։
- Մարդկանց հետ հարաբերությունը փչացնում է բնավորությունը, մանավանդ եթե մարդ բնավորություն չունի[3]։
- Պարտքի հաստատուն գիտակցությունը բնավորության պսակն է[3]։
- Բնավորությունը կամքի գաղտնի ու մշտական Էներգիան է։
- Բնավորությունը սկզբունքների համաձայն գործելու ընդունակությունն է[3]։
- Լավ բնավորությունը հարստություն է ողջ կյանքի համար[3]։
- Բնավորությունը մարդու համար նույնն է, ինչ բուրմունքը ծաղկի համար[3]։
- Ուժեղ բնավորության մարդը ինչ-որ մի բան ապրել է և կոփվել է ապրումներից։ Նրա մեջ ինչ - որ ամուր բան կա, որին կարելի է ապավինել։
- Բնավորությունը նման է պալենդրոմի. ինչպես ուզում ես կարդա՝ աջից ձախ կամ ձախից աջ, այն մնում է դարձյալ նույնը[3]։
- Աղվեսը փոխում է բուրդը, բայց ոչ բնույթը[3]։
- Մենության մեջ կարելի է ամեն ինչ ձեռք բերել, բացի բնավորությունից[3]։
- Մարդու բնավորության մասին կարելի է դատել այն բանով, թե ինչպես է նա վարվում այն մարդկանց հետ, որոնք նրան ոչնչով օգտակար լինել չեն կարող[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական սովետական հանրագիտարան
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 93:
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 94։
- ↑ Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 416-417։