Էրիխ Ռեմարկ
(Վերահղված է Էրիխ Մարիա Ռեմարկից)
Էրիխ Ռեմարկ (Էրիխ Մարիա Ռեմարկ) (գերմ.՝ Erich Maria Remarque) (հունիսի 22, 1898, Օսանբրյուք — սեպտեմբերի 25, 1970, Լոկարնո), գերմանացի գրող։ Հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) և այլն։ Առաջ է քաշել «կորած սերունդ» գրական հասկացությունը։
Քաղվածքներ
խմբագրել- Ոչ մի մարդ չի կարող ավելի օտար դառնալ, քան նա, ում դու նախկինում սիրել ես։
- Ինչքան հիմար է նա դառնում, երբ իրականում սիրում է։ Որքան արագ է նրանից հեռանում ինքնավստահությունը։ Եվ որքան միայնակ է նա իրեն զգում։ Նրա ողջ փորձը ծխի նման ցրվում է, և նա իրեն սկսում է անվստահ զգալ։
- Միայն նա, ով մեկ անգամ միայնակ չի մնացել, գիտի սիրելիի հետ հանդիպման երջանկությունը։
- Սերը բացատրություններ տանել չի կարողանում։ Նրան քայլեր են պետք։
- Ցանկացած սեր ցանկանում է հավերժական լինել։ Դա է նրա մշտական տանջանքը։
- Կինը սիրելուց ավելի խելացի է դառնում, իսկ տղամարդը կորցնում է գլուխը։
- Միայն այն ժամանակ, երբ վերջնականապես բաժանվում ես որևէ մեկից, սկսում ես հետաքրքրվել այն ամենով, ինչ նրան է վերաբերում։ Դա սիրո ամենամեծ պարադոքսներից մեկն է։
- Միայն դժբախտը գիտի, թե ինչ է երջանկությունը։ Երջանիկը երջանկությունը զգում է մանեկենից ոչ ավելի։ Նա միայն ցույց է տալիս այդ երջանկությունը, բայց դա նրան տրված չէ։
- Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե, ոչ ավելի։ Ոչինչ ավելին ասել չես կարող, քանի որ երջանիկ ես։ Իսկ դժբախտության մասին մարդիկ կարող են ողջ գիշեր պատմել։
- Իրականում մարդ իսկապես երջանիկ է այն ժամանակ, երբ ամենաքիչն է ուշադրություն դարձնում ժամանակին և երբ չի վախենում։ Եվ ամեն դեպքում, երբ դու վախենում ես, կարող ես ժպտալ։ Իսկ ի՞նչ է մնում անել։
- Երջանկությունն ամենաանորոշ և ամենաթանկ բանն է աշխարհում։
- Ամենահրաշալին այն քաղաքն է, որտեղ մարդը երջանիկ է։
- Քանի դեռ մարդը չի հանձնվել, նա իր ճակատագրից ուժեղ է։
- Որքան պարզունակ է մարդը, այնքան բարձր կարծիքի է նա իր մասին։
- Չկա ավելի հոգնեցուցիչ բան, քան լսել, թե ինչպես է անձը փորձում ցույց տալ իր խելացիությունը։ Հատկապես այն դեպքում, երբ նա խելացի չէ։
- Ես կրկնում էի՝ դեռ ոչինչ կորած չէ։ Մարդուն կորցնում ես միայն այն ժամանակ, երբ նա մահանում է։
- Որքան քիչ ինքնասեր է մարդ, այնքան շատ բանի է նա արժանի։
- Սխալ է ենթադրել, թե բոլոր մարդիկ զգալու միևնույն ունակությամբ են օժտված։
- Հիշի՛ր, տղա՛, դու երբեք կնոջ աչքում ծիծաղելի չես երևա, եթե նրա համար որևէ բան անես։
- Ինձ թվում էր, որ կինը չպետք է ասի տղամարդուն, որ սիրում է նրան։ Դրա մասին պետք է խոսեն նրա փայլող, երջանիկ աչքերը։ Նրանք ցանկացած բառից ավելի շատ բան են նշանակում։
Աղբյուրներ
խմբագրել- 20 ասույթ՝ ռոմանտիզմի ներկայացուցիչ Էրիխ Ռեմարկից։ 168.am (դեկտեմբերի 8, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 13, 2015 թ․։