Երջանկություն
Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։
Քաղվածքներ
խմբագրել- Երջանկությունը միշտ քաջի կողմն է[1]։
- Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել[2]։
- Երջանիկի համար հեշտ է խրատել դժբախտին[2]։
- Երջանկության իմաստը չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանալ, քարանալ, քարանալ[2]։
- Մարդկանց մեծամասնությունը մոտավորապես այնքան է երջանիկ, որքան երջանիկ լինելու վճռականություն ունի[2]։
- Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից[2]։
- Երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազն մի անգամ բախում է[2]։
- Ուրիշի երջանկությունը մեզ միշտ չափազանցված է թվում[2]։
- Երջանկությունը մեր ընդունակությունների առավելագույն զարգացումն է[2]։
- Միայն երկու բան է նպաստում երջանկությանը. հավատը և սերը[2]։
- Երջանկությունը, գիտեք որ, մարդի՛կ,
- Ո՛չ փոխանցում են և ո՛չ էլ առնում,
- Այն, որի համար թափում են քրտինք,
- Երջանկություն է մեզ համար դառնում[3]։
- Ստորների երջանկությունը աստվածների հանցագործությունն է[4]։
- Երջանկությունը մարդու կոչումն է[2]։
- Երջանիկ է նա, ով իմաստության ու խոհեմության է հասնում շատ ծեր հասակում[4]։
- Հոգալով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը[4]։
- Եթե ուզում ես երջանիկ լինել, եղի'ր[4]։
- Երջանկությունը օդում չի ճախրում, այլ աշխատանքով է ձեռք բերվում[4]։
- Կարող էի երջանկությանդ աղբյուրը դառնալ, բայց անբախտությանդ պատճառը դարձա[4]։
- Ով չի կարող օգտվել երջանկությունից, երբ այն գալիս է, չպետք է գանգատվի, երբ այն անցնում է[4]։
- Քո երջանկությունը մի՛ կառուցիր ուրիշի դժբախտության վրա[5]։
- Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար[5]։
- Երջանկությունը ծույլերին չի օգնում[5]։
- Երջանկության աչքերը փակ են[5]։
- Մարդու երջանկությունը նրա անսահման համբերություն է[5]։
- Անսահման երջանկությունը մեծագույն պատճառ է դժբախտության, իսկ գերառատ իմացությունը՝ խելագարության[5]։
- Երջանիկ է նա, ում բախտ է վիճակվել ճանաչել երևույթների պատճառները[5]։
- Երջանկության անկասելի պայմանն աշխատանքն է[5]։
- Ագահություն ն ու երջանկությունը երբեք իրար հանդիպել, զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են[5]։
- Ուզում ես երջանիկ լինել, ազնիվ մարդ եղիր[5]։
- Տգիտության մեջ անհնար է գտնել որևէ երջանկություն[6]։
- Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում[7]։
- Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են[8]։
- Ուրիշի փողը երջանկություն չի բերում[9]։
- Երբ դու ի սրտե ինչ-որ լավ բան ես անում հանուն մյուսների և դրան ի պատասխան շնորհակալություն չես ակնկալում, ինչ-որ մեկը դրա մասին գրում է ճակատագրի գրքում և քեզ ուղարկում է այնպիսի երջանկություն, որի մասին անգամ երազել չէիր կարող[10]։
- Առավել երջանկություն չկա, քան կրցածդ, սիրածդ գործն ընելով ապրիլը[11]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 165։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166-167:
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 167։
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 168։
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 121.
- ↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 253։
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 66. ISBN 99930-2-276-4.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 315.
- ↑ Կյանքի 5 կանոն Անջելինա Ջոլիից
- ↑ Հարցազրույց «Ազգ» օրաթերթի Նանա Պետրոսյանի հետ։ Վերստացված է՝ 2009-11-21։