Թոմաս Ֆուլեր
Թոմաս Ֆուլեր (անգլ.՝ Thomas Fuller, 1608 - օգոստոսի 16, 1661), անգլիացի աստվածաբան, պատմաբան և կենսագիր։
Քաղվածքներ
խմբագրել- Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում[1]։
- Ով ոչ մի բան չի հարցնում, նա ոչ մի բան չի սովորի[2]։
- Յուրաքանչյուր ձի մտածում է, որ իր բեռն ավելի ծանր է, քան մյուսներինը[3]։
- Նա, ով իր որդուն օգտակար ոչինչ չի պատվաստում, սնում է գողի[4]։
- Նա, ով տղամարդ է դառնում տասնվեց տարեկանում, երեխա կլինի վաթսուն տարեկանում[4]։
- Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին պրակտիկան է[5]։
- Առողջությունը չեն գնահատում, մինչև հիվանդությունը վրա չի հասնում[6]։
- Բժշկին իր ունեցվածքը կտակած հիվանդն ապաքինվելու քիչ տվյալներ ունի[6]։
- Մասնակիցների ստվար թիվը չի արդարացնում հանցագործությունը[6]։
- Օրենքը կառավարում է մարդկանց, բանականությունը՝ օրենքին[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 29.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 280.
- ↑ 4,0 4,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ասույթներ հայտնի մարդկանցից
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989