Հիվանդություն
ոչ նորմալ վիճակ, որը ախտահարում է օրգանիզմը
Հիվանդություն, մարմնի կանոնավոր կենսագործունեության խանգարում՝ խախտում[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Չի կարելի բուժել հիվանդին, որն իրեն առողջ է համարում։
- Ամիել
- Եթե դուք հիվանդացել եք, շտապեք ներել ձեր թշնամիներին, չէ որ դուք կարող եք նաև ապաքինվել։
- Բիրս
- Ուրիշի տկարությունը քոնը կքշի։
- Վատթարագույն հիվանդությունները մահացուները չեն, այլ անբուժելիները։
- Սկզբունքի արժեքը որոշվում է երևույթների այն քանակով, որոնք նա կարող է բացատրել, հիվանդությունների վերաբերյալ տեսություններից լավը միայն այն է, որ միաժամանակ և բուժում է առաջարկում։
- Չէ որ բոլոր բռնակալներին հատուկ է մեղսական անվստահության հիվանդությունը` ընկերոջ հանդեպ։
- Քայքայումն ու տկարությունը արտաքուստ հաճախ գեղեցիկ են լինում. Նայեք օրինակ կակղամորթի մարգարտե արցունքներին կամ բարակացավային շիկնանքին: ::Թորո
- Որոշ հիվանդություններ շատ թանկ արժեն, դրանք կարելի է ստանալ ժառանգաբար կամ գնել միայն ոսկով։
- Հոթորն
- Ծանր հիվանդությունը սկզբում հեշտ է բուժել, սակայն դժվար է ախտորոշել։ Իսկ երբ այն սաստկացել է, ավելի հեշտ է ախտորոշել, բայց արդեն ավելի դժվար է բուժել։
- Մաքիավելի
- Ծանր հիվանդությունը պահանջում է հուսահատական միջոցներ։
- Շիլլեր
- Չորացած բունը ընձյուղներ չի տալիս։
- Շիլլեր
- Հոդացավը բուժելու ամենալավ դեղամիջոցն աստծուն փառք տալն է, որ դա հոդացավ է և ոչ կրծհեղձուկ։
- Հենրի Շոու
- Ամոթ է խոստովանել, բայց չէ որ կենդանի արարածներից միայն մարդը չգիտի, թե ինչն է օգտակար իրեն։
- Պլինիոս Ավագ
- Հիվանդություններին թիվ չկա։
- Պլինիոս Ավագ
- Ժամանակակից հիվանդություններն անցյալի հիվանդություններին քիչ են նման, եթե չհաշվենք այն, որ մենք նրանցից էլ ենք մեռնում։
- Ռեպլիեր
- Տկարություններից վատթարագույնը իր տկարություններին կառչած լինելն է։
- Սենեկա Ավագ
- Որոշ դեղամիջոցներ հիվանդություններից ավելի վտանգավոր են։
- Սենեկա Ավագ
- Իր հիվանդության գիտակցումն ու բուժվելու պատրաստակամությունն արդեն սկիզբն է ապաքինության։
- Սերվանտես
- Բախտը ոչ միշտ է հիվանդության հետ և նրա դեղամիջոցն ուղարկում։
- Սերվանտես
- Երբ գլուխը ցավում է , տառապում է ողջ մարմինը։
- Սերվանտես
- Եվ ամենալավ դեղամիջոցը չի օգնի հիվանդին, եթե նա հրաժարվում է այն ընդունել։
- Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին։
- Սոկրատես
- Որքան ավելի խորն է ծածկված տկարությունը, այնքան ավելի չարորակ է ու վտանգավոր։
- Դեղամիջոցները ներգործում են ավելի դանդաղ, քան հիվանդությունները։
- Քանի դեռ հիվանդը կենդանի է, պետք չէ, ասում են, կորցնել հույսերը։
- Ոչ մի միջոց չի օգնի նրան, ով տրվել է հմայությանը։
- Ամենադառը հաբերն ամենալավ ազդեցությունը կարող են գործել։
- Քելի
- Ամենալավ բժիշկը նա է, ով գիտի դեղամիջոցների մեծ մասի անօգտակարությունը։
- Բժշկին իր ունեցվածքը կտակած հիվանդն ապաքինվելու քիչ տվյալներ ունի։
Աղբյուրներ
խմբագրել- Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։
Ծանոթագրություններ
խմբագրել