Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ
(Վերահղված է Էբներ-Էշենբախից)
Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ (գերմ.՝ Marie von Ebner-Eschenbach, սեպտեմբերի 18, 1830 — մարտի 12, 1916), ավստրիացի գրող։
Քաղվածքներ
խմբագրել- Կոպտությունը հոգեկան թուլություն է[1]։
- Իրավունքի ամենաերդվյալ թշնամին արտոնությունն է[2]։
- Միշտ եղիր քո կամքի տերը, իսկ քո խղճի` ստրուկը[3]։
- Պատանեկությանդ տարիներին ձեռք բեր այն, որը տարիների հետ քեզ կփոխհատուցի ծերության պատճառած վնասին։ Եվ, հասկանալով, որ ծերության սնունդն իմաստություն է, պատանեկությանդ ժամանակ վարվիր այնպես, որ ծերությունը չմնա առանց սննդի[4]։
- Արվեստագետի բնավորությունը կա՛մ սնուցում, կա՛մ սպառում է նրա տաղանդը[5]։
- Զգուշացիր այն մարդուց, ով պարծենում է իր առաքինություններով[5]։
- Որքան մենք մոտենում ենք Աստծուն՝ ճանաչելու համար, այնքան Աստված հեռանում է մեզնից[5]։
- Ամենաքիչ մեղավորներն ապաշխարում են ամենից շատ[5]։
- Բարությունը, եթե անսահման չէ, արժանի չէ բարություն կոչվելու[5]։
- Գերազանցի համեմատ՝ միջակությունը մշտապես գտնվում է ինքնապաշտպանական դիրքում[5]։
- Ամենաանբուժելի վիշտը երևակայական վիշտն է[5]։
- Պատմության բոլոր օրենքներն իրենց վաղեմության ժամկետն ունեն[5]։
- Երբ սոխակները դադարում են երգել, ճռիկները սկսում են ճռռալ[5]։
- Մարդկանց մոտ հեղինակություն ձեռք բերելու միակ միջոցը նրանց օգտակար լինելն է[5]։
- Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար[5]։
- Ամենածանրը ոչ թե մահացու հիվանդությունն է,, այլ՝ անբուժելին[5]։
- Որքան շատ ես քեզ սիրում, այնքան ավելի ես թշնամանում ինքդ քեզ հետ[5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 312.
- ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 405։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 443։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 691։
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 386-387։