Ծերություն
Ծերություն, հասունությունից հետո կյանքի այնպիսի շրջանը, երբ աստիճանաբար կենդանի մարմնի կենսական ուժերը թուլանում են։
Քաղվածքներ
խմբագրել- Լավ մեղեդիները կարելի է նվագել նաև հին ջութակով[1]։
- Ծեր հասակում հարկավոր է ավելի շատ բան անել, քան երիտասարդ ժամանակ[1]։
- Պարապ կյանքն անժամանակ ծերություն է[1]։
- Ծերունի դառնալը մեծ արվեստ չէ, արվեստը ծերությունը հաղթահարելն է[1]։
- Հաճելի է այն ծերունին, որը սիրալիր է և լուրջ[1]։
- Երբ ծերանում ես, ավելի հաճախ ես մտածում երիտասարդության մասին[1]։
- Երբ մեղուները ծերանում են, դադարում են մեղր բերել[2]։
- Ծերության մասին մտածմունքը ծերացնում է[2]։
- Է. Կապիև
- Կյանքի երեկոն իր հետ բերում է իր լամպը[2]։
- Ծուխը բոցի ծերությունն է[2]։
- Քառասուն տարեկան հասակը պատանեկության ծերությունն է, հիսունը՝ ծերության պատանեկությունը[2]։
- Մի՛ ծաղրիր ծերությունը. չէ՞ որ դու էլ ես գնում դեպի այն[2]։
- Ծերությունը հիվանդություններից ամենաանհուսալին է[2]։
- Որպեսզի խարխուլ շենքը փլվի, բնավ էլ երկրաշարժ պետք չէ[2]։
- Ծերությունը թախծալի է այն պատճառով, որ մենք զրկվում ենք ոչ միայն ուրախություններից, այլև հույսերից[2]։
- Որքան ավելի ենք մոտենում ծերությանը, ժամանակն ավելի արագ է թռչում[2]։
- Ոչ ոք չի զգում, թե ինչպես է անցնում ջահելությունը, բայց բոլորն են զգում, երբ այն արդեն անցել է[3]։
- Վախեցիր ծերությունից, որովհետև այն մենակ չի գալիս[3]։
- Հիմարի համար ծերությունը բեռ է, տգետի համար՝ ձմեռ, իսկ գիտունի համար՝ ոսկե հունձք[3]։
- Հարկավոր է միշտ հիշել, որ ծերությունը անխուսափելիորեն կգա, և որ ոչ մի ժամ ձեզ համար թող իզուր չանցնի[3]։
- Երբ ծերանում ես, սովորությունները դառնում են բռնակալներ[3]։
- Ոչ ոք թառամած ծաղիկներ չի սիրում[3]։
- Ո՞ւմ է պետք լավ լինելը, երբ ծեր ես: Այդ ժամանակ ոչինչ չես կարող վայելել[4]: Ջովաննա
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 213։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 214։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 215։
- ↑ Գրացիա Դելեդդա, Ամուսնալուծությունից հետո, Ե., Դարակ, 2020: Իտալերենից թարգմանեց` Լուսինե Հակոբյանը, խմբագիր` Հովիկ Չարխչյան: